Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Oct 15, 2014 in Uncategorized |

Ես մայրանալու իրավունք ունեմ

Ես մայրանալու իրավունք ունեմ

2013 հոկտեմբեր-2014 նոյեմբեր
Նպատակ` նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքերի իրացմանը Հայաստանում:

Ծրագրի շրջանակերում տպագրվել է  «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքի 500 օրինակ, որը թարգմանվել է «Հաշմանդամություն ունեցող կանանց համար առողջապահական գրքից»,  (հեղինակային իրավունքը տրամադրվել է  «Ագաթ» ՀԿ-ին Հեսփերիան հիմնադրամի կողմից)
Նկարահանվում է ֆիլմ`Հայաստանում Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հաջողված պատմությունների հիման վրա, ովքեր սիրել են և սիրվել, կազմել են իրենց ընտանիքները, հաջողությամբ դաստիարակել են իրենց երեխաներին: Ֆիլմը նպատակ ունի կոտրել հասարակության սխալ կարծրատիպերն ու նախապաշարմունքերը` հաշմանդամություն ունեցող կանանց դերի մասին` որպես կին և մայր:
Ծրագրի շրջանակերում Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմադամության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին տրվել են ենթադրամաշնորհներ, որոնց միջոցով ծրագիրը իրականացվել է  նաև այլ մարզերում:

Font+-
Contrast