Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Oct 27, 2016 in Uncategorized |

Ընտանիքի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող կանանց անձնական կոնտակտների, կապերի պահպանման հարցում

Ընտանիքի ազդեցությունը ՀՈՒԿ անձնական կոնտակտների, կապերի պահպանման հարցում

Ընդհանուր առմամբ, ՀՈՒԿ ընտանիքները նաև ներգրավված են հարցվողների անձնական կոնտակտների, կապերի պահպանման հարցում: Այսպես, օրինակ, հարցման մասնակիցների 24.2%-ը բնութագրում է ընտանիքի մասնակցությունը դրական առումով, նշելով, որ ընտանիքն ամեն կերպ խրախուսում է արտաքին կոնտակտների պահպանումը: ՀՈՒԿ 19.7%-ը գնահատում է ընտանիքի մասնակցությունը ընտրովի՝ այսինքն, ընտանիքը ինքն է որոշում, թե որ կոնտակտներն անհրաժեշտ է խրախուսել, իսկ որոնք կարող է արգելել: Հարցման մասնակիցների 2.3%-ը խոստովանում է, որ ընտանիքը դեմ է ամեն տեսակի շփումներին: Հարցվողների 5.3%-ը հստակ պատասխան չի տալիս: Եվ միայն կանանց 48.5%-ը ազատ է կառուցելու իր անձնական շփումները:

Այս հարցում կարևոր է հաշվի առնել հայ ավանդական հասարակության մոտեցումը կանանց և աղջիկների նկատմամբ, որ ընտանիքի անդամների կողմից կանանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցումը որոշակի վերահսկողության տակ է գտնվում: Տե՛ս Նկար 2.13:

Խորհրդային ժամանակաշրջանում ընդունված չէր խոսել հաշմանդամության խնդրի մասին: Եվ թվում էր, թե հասարակության մեջ թվաքանակով շատ քիչ են ՀՈՒԿ: ՀՈՒԿ արտաքին աշխարհի հետ կապը պահելու, տանից դուրս գալու հարցում ընտանիքները հանդիսանում էին խոչընդոտ՝ չխրախուսելով կանանց արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու և պահպանելու ձգտումը: Ներկայումս ակնհայտ է, որ կա որոշակի դրական տեղաշարժ: Հարցման մասնակիցների 41.7%-ի վստահմամբ ընտանիքը ընդհանրապես չի միջամտում ՀՈՒԿ հնարավոր տեղաշարժին: 32.5%-ը նշում է, որ ընտանիքը ամեն կերպ խրախուսում է իրենց արտաքին աշխարհի հետ կապերի պահպանումը և աջակցում է հնարավոր տեղաշարժերին: Տե՛ս Նկար 2.14:

 

Հարցման մասնակիցների 21.2%-ի ընտանիքները ակտիվ մասնակցում են ՀՈՒԿ արտաքին աշխարհի հետ կապերի պահպանման հարցում: Եվ 0.8%-ը նշում է, որ ընտանիքը դեմ է ցանկացած տեղաշարժին:

 

Font+-
Contrast