Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jul 18, 2016 in Uncategorized |

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

«Մեր ձայները-մեր իրավունքները» հետազոտական ծրագրի կարևորագույն նպատակներից է ուսումնասիրել և գնահատել Հայաստանում ապրող ՀՈՒԿ դրությունը, հիմնախնդիրները, նրանց նկատմամբ անհավասարության, խտրականության և բռնությունների բացահայտ և թաքնված դրսևորումների, ռիսկերի գնահատումը:

Ուսումնասիրությունը իրականացվել է ազգային մակարդակով՝ ընդգրկելով ՀՀ 10 մարզերը և մայրաքաղաք Երևանը: Հարցմանը մասնակցել են թվով 150 ՀՈՒԿ: Հարցումը անցկացվել է 2015 թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում:

 

Հարցվողների ժողովրդագրական բնութագրերը

Հետազոտական ծրագրի մասնակիցների ընտրանքի համար որպես կարևորագույն չափորոշիչներ դիտարկվել են հետևյալ բնութագրերը՝

  • Պաշտոնապես վկայագրված հաշմանդամություն ունենալու փաստը

  • Իգական սեռի ներկայացուցիչ հանդիսանալը

  • Աշխատանքային տարիքային խմբում լինելը (հարցմանը մասնակցել են 18-65 տարեկան կանայք)

  • ՀՀ-ում մշտական բնակվելը:

 

 

Հարցման մասնակից ՀՈՒԿ հիմնական կատեգորիաները

Առանձնացվել են 4 հիմնական հարցվողների կատեգորիաներ՝ հիմնված տարիքի և բնակավայրի տեսակի վրա:

  •  

Քաղաքաբնակ 18-40 տարեկան կանայք

  •  

Գյուղաբնակ 18-40 տարեկան կանայք

  •  

Քաղաքաբնակ 41-65 տարեկան կանայք

  •  

Գյուղաբնակ 41-65 տարեկան կանայք

Հիմնվելով մարդահամարի տվյալների վրա և հաշվի առնելով ՀՀ բնակչության համամասնությունը ըստ գենդերային բաժանման, մարզերի և ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության տրամադրված տվյալները ՀՈՒԿ քանակի, բնակավայրերի վերաբերյալ՝ հաշվարկվել են հարցման մասնակիցների ընտրանքը: Տե՛ս Նկար 2.1:

Այսպիսով, հարցմանը մասնակցել են 150 ՀՈՒԿ, որի 42%-ը կազմում են քաղաքաբնակ 41-65 տարեկան հաշմանդամություն ունեցող կանայք, 32.7%-ը՝ գյուղաբնակ ՀՈՒԿ, և 12.7-ական տոկոսը ներկայացված են 18-40 տարեկան քաղաքներում և գյուղերում բնակվող կանայք:

Font+-
Contrast