Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jul 22, 2016 in Uncategorized |

Հարցման մասնակից հաշմանդամություն ունեցող կանանց կրթական բնութագրերը

Հարցման մասնակից ՀՈՒԿ կրթական բնութագրերը

Հարցման մասնակիցների մոտ 16%-ը չունի ավարտուն միջնակարգ կրթություն: Ընդ որում, նրանցից 4%-ը ընդհանրապես չի մասնակցել կրթական որևէ գործընթացի, ՀՈՒԿ 2%-ը սահմանափակվել է միայն տարրական կրթության մակարդակով, իսկ 10%-ն ունի թերի միջնակարգ կրթություն:

Միջնակարգ կրթություն ունի մասնակիցների 30%-ը, իսկ 34%-ն ունի միջնակարգ մասնագիտական կրթություն: ՀՈՒԿ կանանց շրջանում 12.7%-ն ունի բարձրագույն կրթություն:

Հարցման մասնակից ՀՈՒԿ կրթական մակարդակի ուսումնասիրությունը բացահայտում է ոլորտի սահմանափակ լինելու փաստը՝ հաշմանդամությամբ պայմանավորված: Ամենահասանելի կրթական մակարդակը հանդիսանում է միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությունը: Բավականին մեծ է նաև կրթությունից դուրս մնացած կանանց թիվը: Տե՛ս Նկար 2.2:

 

 

 

Font+-
Contrast