Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jul 5, 2016 in Uncategorized |

Հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ-ների գործունեության մեջ

Հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ-ների գործունեության մեջ

Հետազոտական ծրագրի կարևորագույն նպատակներից էր հասկանալ, թե որքանով են Հայաստանյան ՀԿ-ները իրենց գործունեության մեջ կարևորում ՀՈՒԿ հիմնախնդիրների լուծումը և հետևում են այդ նպատակին իրենց ծրագրային ռազմավարությունը իրագործելիս:

Որպես հետազոտության առարկա ընտրվել են հետևյալ բաղադրիչները.

  • ՀԿ առաքելությունը

  • ՀԿ-ի կողմից իրականացվող վերջին երեք ավարտված կամ ընթացիկ ծրագրերի վերնագրերը (խոսքը գնում է վերջին երեք կնքված պայմանագրերի մասին)

  • ՀԿ-ի կողմից իրականացվող վերջին երեք ծրագրերի նպատակների ձևակերպումները

Վերլուծվել են վերոհիշյալ ձևակերպումները, թե արդյոք դրանք պարունակում են հետևյալ բառերը՝ «կին», «հաշմանդամություն ունեցող անձ», «հաշմանդամություն ունեցող կին»: Հաշվարկվել են նաև «հաշմանդամությունը» անուղղակիորեն իմաստավորող արտահայտություններն, այնպիսիք, ինչպիսիք են՝ «ներառում», «ներառական կրթություն», «հատուկ կարիքներ», «սահմանափակ կարողություններ» և այլն:

 

ՀՈՒԿ հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ առաքելության ձևակերպման մեջ

Գնահատվել են հարցման մասնակից ՀԿ-ների առաքելությունների ձևակերպումները: Ինչպես երևում է Նկար 1.8-ում, ՀԿ-ների 80%-ի առաքելության սահմանման մեջ ուղղակի և անուղղակի ձևով արտահայտված են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: Նրանցից միայն 15%-ը իրենց գործունեության ամենակարևոր արտահայտության մեջ շեշտել է կանանց կարիքների լուծմանն աջակցելու առաջնայնությունը:

Հարցմանը մասնակցող ՀԿ-ների 5%-ի առաքելության ձևակերպումը ընդհանրապես չի պարունակում վերոհիշյալ բառերից ոչ մեկը: Եվ ոչ մի ՀԿ իր առաքելության մեջ չի շեշտում հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների առաջնայնությունը:

 

Font+-
Contrast