Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jun 28, 2016 in Uncategorized |

ՀԿ-ների գործունեության թիրախ խմբերի ընդհանուր նկարագրությունը

ՀԿ-ների գործունեության թիրախ խմբերի ընդհանուր նկարագրությունը

Հարցման մասնակից ՀԿ-ների գերակշռող մեծամասնությունը՝ 90%-ը, գործունեության թիրախ է համարում հաշմանդամություն ունեցող անձանց: 85%-ի ծրագրային գործողություններն ուղղված են երիտասարդների հիմնական կարիքների բացահայտմանը, զարգացման ծրագրերի իրականացմանը: 80%-ի համար առաջնային թիրախ են հանդիսանում երեխաների հիմնախնդիրները: ՀԿ-ների 75%-ը որպես աշխատանքի թիրախ նշում է կանանց հիմնախնդիրները: Մնացած տվյալները ներկայացված են Նկար 1.6-ում:

 

ՀԿ-ների գործունեության ոլորտների ընդհանուր նկարագրությունը

Հարցմանը մասնակցող ՀԿ-ների գործունեության կարևորագույն ոլորտներն են՝ իրազեկումը, կրթական տարբեր ծառայությունների մատուցումը, ուսուցողական գործառույթների իրականացումը: Այդ մասին նշում է մասնակիցների 95%-ը: ՀԿ-ների 75%-ը պատասխաններում նշել է, որ հիմնական գործունեությունը կապված է թիրախ խմբերի կարողությունների զարգացման, հզորացման հետ: Նույնքանը նշում է, որ աշխատում է շահերի պաշտպանության ոլորտում: Հաջորդ կարևորագույն ոլորտն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը կարևորում է կազմակերպությունների ուղիղ կեսը՝ 50%-ը: Հարցմանը մասնակից ՀԿ-ների միայն 40%-ը իրականացնում է սոցիալական աջակցության, խնամքի ծառայություններ:

Մասնակիցների 20%-ի համար կարևոր ոլորտ է հանդիսանում քաղաքացիական նախաձեռնողականության խթանումը: (Տե՛ս Նկար 1.7) Ավելի քիչ  ՀԿ-ներ են ընդգրկված հասարակական գործունեության այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսին են տնտեսական զարգացումը, միգրացիայի կանխարգելումը, արտակարգ իրավիճակների ռիսկերի կառավարումը և հանրային առողջապահությունը: Հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություները, որոնք գործում են միևնույն ոլորտային դաշտում և հիմնականում աշխատում են նույն թիրախների հետ, իրականացնում են նմանատիպ գործունեություն, նման են ծրագրային գործունեությամբ և քիչ են առանձնանում ծառայությունների բազմազանությամբ: Մեծամասամբ ՀԿ-ները նախընտրում են իրականացնել ավելի հեշտ պլանավորվող, կառավարվող, քիչ մարդկային և նյութական ռեսուրսներ պահանջող, արդյուքներին համեմատաբար հեշտ հասանելի և գնահատելի ծրագրեր: Ծրագրեր, որոնք ենթադրում են տնտեսական զարգացման, շահառուների կյանքում ավելի շոշափելի և կայուն փոփոխություններ, ակնկալվող արդյունքներ, հազվադեպ են իրականացվում ՀԿ-ների կողմից: Այս առումով բացառություն հանդիսացող խոցելի խմբերի շահերի պաշտպանությանն ուղղված ծառայությունները որպես հիմնական գործունեության ոլորտ նշել է հարցվող ՀԿ-ների 75%-ը, սակայն հարցման հաջորդ բաժնում, որտեղ մանրամասն նկարագրվում են կոնկրետ ծրագրերի շրջանակներում իրականացվող գործընթացները, բացահայտվում է, որ ՀԿ-ների մի մասը իսկապես ունի զգալի ներդրում թիրախ խմբերի կարիքներին ուղղված գործունեությունը կարգավորող քաղաքականության վրա ազդեցություն ներգործելու հարցում:

Կան նաև ՀԿ-ներ, որոնց գործունեությունը և կոնկրետ ծրագրային քայլերը չեն կարող գնահատվել որպես շահերի պաշտպանություն:

Թիրախ խմբերի հետ աշխատանքում կազմակերպությունները ներկայումս մեծ ուշադրություն են դարձնում իրազեկմանը, կրթական ծրագրերի իրականացմանը, նոր գիտելիքների, հմտությունների, այդ թվում նաև մասնագիտական կարողությունների ձևավորմանը: Այդ թվում ՀԿ-ները աշխատում են նաև ՀՈՒԱ համար անհրաժեշտ կարողությունների, ինչպիսին են Բրայլի գրեր, ժեստերի լեզու, ներառման hամար անհրաժեշտ այլ հմտությունների ձևավորման ուղղությամբ, բացառություն չեն մասնագիտական հմտությունները, զբաղվածությանը խթանող գիտելիքները:

Մեծ բաց կա նախաձեռնողականության խթանման, քաջալերման ոլորտում՝ թե՛ քաղաքացիական, թե՛ ձեռնարկատիրական: ՀՈՒԱ, մասնավորապես, կանանց ներուժի զարգացմանն ուղղված գործուենությունը ունի անհրաժեշտություն զարգանալու և ընդլայնվելու: Հաշմանդամություն ունեցող կանանց ներառման, ինքնուրույնության և հավասար պայմանների ապահովման, խտրականության կանխարգելման կարևոր նախապայման և գրավական կարող է հանդիսանալ ոչ միայն տեղեկացված, իրազեկված լինելը, այլև տարբեր քաղաքացիական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ներգրավվածությունը:

 

Font+-
Contrast