Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jul 14, 2016 in Uncategorized |

ՀԿ-ների Հաշմանդամություն ունեցող կանանց վերաբերյալ տեղեկատվական բազան

ՀԿ-ների ՀՈՒԿ վերաբերյալ տեղեկատվական բազան

Հարցման արդյունքները վկայում են, որ չնայած այն հանգամանքին, որ ՀԿ-ներից յուրաքանչյուրը նշում է, որ հավաքագրում և պահում է շահառուների վերաբերյալ տեղեկատվական բազա, սակայն հաշմանդամության տեսակի, բնույթի վերաբերյալ ոչ բոլորն ունեն համապատասխան տեղեկություններ:

Այն կազմակերպությունները, որոնք տիրապետում են թիրախ խմբերի ժողովրդագրական, հաշմանդամության տեսակների և բնույթի վերաբերյալ ավելի համակարգված և մանրամասն տեղեկատվությանը, ներկայացրել են իրենց ՀՈՒԿ շահառուների բաշխվածությունը ըստ հաշմանդամության տեսակների: (Տե՛ս Նկար 1.15)

Հարցման արդյունքները վկայում են, որ ներկայումս Հայաստանում գործող և հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ները հիմնականում զբաղվում են որոշակի տեսակի հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներով: Կան հաշմանդամության տեսակներ, որոնք մեծամասամբ դուրս են մնում ՀԿ-ների ուշադրությունից: Հիմնականում ծրագրերում ներգրավված են ֆիզիկական, առողջական և հոգեբանասոցիալական խնդիրներ ունեցող ՀՈՒԿ: Օրինակ, լսողական խնդիրներով կանայք ավելի են ներգրավված ծրագրերում, քան տեսողական խնդիրներ ունեցողները: Կամ, ծրագրերում ավելի շատ են մտավոր խնդիրներով կանայք, քան՝ հոգեկան: ՀՈՒԿ շրջանում հաշմանդամության տարբեր տեսակները նույնպես անհավասարաչափ են բաշխված, ինչը նույնպես արտահայտվում է շահառուների կազմի մեջ:

 

Font+-
Contrast