Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Sep 14, 2016 in Uncategorized |

Հաշմանդամություն ունեցող կանանց եկամուտների գնահատումը

ՀՈՒԿ եկամուտների գնահատումը

Հարցման արդյունքները վկայում են, որ այն նվազաթիվ ՀՈՒԿ, ովքեր ունեն զբաղվածություն և որոնց գործունեությունը նյութապես՝ դրամական և ապրանքային ձևով փոխհատուցվում է, հիմնականում հավակնում են և ունեն նվազագույն եկամուտ: Զբաղվածություն ունեցող հարցվողների ճնշող մեծամասնության՝ 83%-ի եկամուտը չի գերազանցում 75000 դրամը: Ընդ որում, 62.3%-ի եկամուտը ցածր է նվազագույն աշխատավարձի շեմից՝ կազմում է մինչև 50000 դրամ: Այսպես, օրինակ, զբաղված կանանց 18.9% վերջին եկամտի չափը նշում է 15000 դրամից ցածր: Հարցվողների 15.1%-ը նշում են, որ իրենց եկամտի չափը չի գերազանցում 25000 դրամը: Հարցվողների 22.6%-ի աշխատանքի դիմաց փոխհատուցման չափը տատանվում է 36000-50000 դրամ: 20.8%-ը նշել է եկամտի չափը մինչև 75000 դրամը: Տե՛ս Նկար 2.24: Զբաղվածություն ունեցող ՀՈՒԿ 1.9%-ի ծառայության դիմաց վերջին ստացած եկամուտը չի գերազանցում 90000 դրամը, 3.8%-ը՝ 120000 դրամը, իսկ 5.7%-ը նշել է 121000-150000 դրամը: Միայն մեկ հարցված և զբաղվածություն ունեցող կին նշել է, որ իր վերջին վաստակը գերազանցել է 301000 դրամը:

 

Ինչպես երևում է Նկար 2.25-ում, 58.5%-ի վերջին վաստակը հանդիսացել է ամսական ծառայության փոխհատուցում: Կանանց 17%-ի եկամուտը կազմել է իր սեզոնային վաստակը: Մասնակիցների 7.5%-ը եկամուտ է ստանում օրական կտրվածքով: Իսկ 3.8%-ը նշել է իր շաբաթական վաստակը:

Այն հարցին, թե որքանով է բավարարում ամսական եկամուտը իրենց ամենաառաջնային կարիքների բավարարմանը, հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 52%-ը նշել է, որ եկամուտը ընդհանրապես չի բավարարում իրենց անձնական կարիքների համար: Կանանց 24%-ը նշել է, որ եկամուտը հիմնականում չի բավարարում: 18.7%-ը չեզոք պատասխան են տվել՝ նշելով, որ եկամուտը ոչ բավարարում է, ոչ էլ չի բավարարում:

 

Ինչպես երևում է Նկար 2.26-ում, հարցված կանանց միայն 1.3%-ն է իրեն համարում լիովին բավարարված իր եկամտի չափով, իսկ 2.7%-ը նշել է, որ հիմնականում է բավարարված իր եկամտի չափով:

Այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող կանանց եկամուտը մեծամասամբ չի ծածկում ամենատարրական կարիքները, Հայաստանում ապրող ՀՈՒԿ ամենամեծ խնդիրն է, քանի որ ՀՈՒԱ ունեն լրացուցիչ կարիքներ՝ հավելյալ ծառայություններից, փոխադրման, բուժական ծառայություններից օգտվելու կարիքներ: Եվ ցածր եկամուտը հանդիսանում է ամենամեծ բռնության և խտրականության ռիսկը, քանի որ կրկնակի խոցելի է դարձնում ՀՈՒԿ:

 

 

Font+-
Contrast