Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jul 29, 2016 in Uncategorized |

Հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքներում զբաղվածության բնութագիրը

ՀՈՒԿ ընտանիքներում զբաղվածության բնութագիրը

ՀՈՒԿ տնային տնտեսությունների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող կանայք ապրում են բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում գտնվող ընտանիքներում: Ինչպես երևում է Նկար 2.6-ում, ՀՈՒԿ յուրաքանչյուր երրորդը՝ 34.8%-ը, ապրում է որևէ աշխատող չունեցող ընտանիքում: Գրեթե նույնքան՝ 36.4%-ի ընտանիքներում կա միայն մեկ աշխատող: ՀՈՒԿ 10.6%-ը ապրում է մեկից ավելի աշխատող ունեցող ընտանիքներում, սակայն նրանք չաշխատող ընտանիքի անդամների համեմատությամբ կրկնակի քիչ են: Միայն հաշմանդամություն ունեցող կանանց 3.8%-ի ընտանիքի բոլոր անդամները աշխատող են:

 

 

Font+-
Contrast