Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Oct 27, 2016 in Uncategorized |

Հաշմանդամություն ունեցող կանանց կողմից կենսաթոշակների տնօրինումը

ՀՈՒԿ կողմից կենսաթոշակների տնօրինումը

Հետազոտության համար նաև կարևոր է պարզել, թե որքանով են ՀՈՒԿ տնօրինում իրենց հասանելիք, թեկուզ և այդքան սակավ եկամուտը: Հարցման մասնակից ՀՈՒԿ մեծամասնությունը՝ 68.7%-ը, ինքնուրույն են ստանում կենսաթոշակը (Նկար 2.27): 21.3%-ի կողմից նշվել է, որ կենսաթոշակը ստանում է իրենց ընտանիքի մեկ այլ անդամ: 

Կանանց 1.3%-ը նշում է, որ հասանելիք կենսաթոշակը ստանում է կողմնակի մեկ այլ անձ: Իսկ հարցվողների 1.3%-ի հավաստմամբ, բոլոր իրավիճակներն էլ հնարավոր են:

Թե ով է տնօրինում ՀՈՒԿ հասանելիք կենսաթոշակը, հարցման մասնակիցների միայն 46.7%-ն է նշում, որ ինքնուրույն է որոշում ամսական ծախսերը: (Տե՛ս Նկար 2.28) 

Հարցվողների 28%-ը համաձայնեցնում է իր ծախսերը ընտանիքի անդամների հետ: 12.7%-ի կենսաթոշակը տնօրինում է ընտանիքի անդամներից մեկը: Եվ կանանց 12%-ը նշում է, որ բոլոր դեպքերը հնարավոր են:

Կարևոր էր նաև պարզել, թե ամսական եկամտի որ մասն է ծախսվում ՀՈՒԿ կարիքների վրա (Նկար 2.29): Ինչպես երևում է պատկերից, հարցված կանանց միայն 20%-ն է իրեն հասանելիք եկամուտը ծախսում միայն իր սեփական կարիքների վրա: 13.3%-ի հավաստմամբ, եկամտի մեծ մասն է ծառայում սեփական կարիքների բավարարմանը: 2%-ը նշել է, որ ծախսում է իր կարիքների համար, սակայն հարցման մասնակիցների 32.7%-ը նշում է, որ անձնական կարիքների բավարարմանը ծառայում է իր եկամտի քիչ մասը: 8.7%-ի եկամուտը ընդհանրապես չի ծախսվում նրանց կարիքների բավարարման համար:

 

Ինչպես նշում է 18.7%-ը, կախված իրավիճակից, ընտանիքում բոլոր դեպքերն էլ հնարավոր են:

Որպեսզի գնահատվի, թե իրականում որքանով են ՀՈՒԿ կարիքները բավարարված, առաջարկվել է նրանց որոշել, թե եթե նրանց միանվագ գումար տրամադրվի 200000 դրամի չափով, ապա որ ծախսերի վրա կբաշխվեր այդ գումարը:

Այդ հարցին ՀՈՒԿ հարցման յուրաքանչյուր 3 մասնակիցներից մեկը (30.7%-ը) նշել է, որ կծախսի սննդի վրա: Գրեթե նույնքանը՝ 31.7%-ը նախ և առաջ կծախսեր կոմունալ վճարների, ձմռանը ջեռուցման կազմակերպման նպատակով: Մասնակիցների 48%-ը այդ գումարը կհատկացներ առողջական կարիքների բավարարման վրա: Կանանց 18.7%-ը հագուստի առաջնային կարիք ունի: Ռեսպոնդենտների 14.7%-ը գումարը կծախսեր բնակարանի վերանորոգման, գույք և սարքավորումներ ձեռքբերելու նպատակով և նույնքանը նաև կփակեր իր պարտքերը (վարկերը): Հարցման մասնակիցների միայն 10.7%-ը կտրամադրի 200000 դրամը հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակով: Կանանց 5.3%-ը կներդներ այդ գումարը որևէ գործարար նախաձեռնության մեջ: Տե՛ս Նկար 2.30:

 

 

Font+-
Contrast