Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Posted by on Jul 5, 2016 in Uncategorized |

Հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ-ների ծրագրային նպատակի ձևակերպման մեջ

ՀՈՒԿ հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ-ների ծրագրային նպատակի ձևակերպման մեջ

Եթե կազմակերպությունների ծրագրերի անվանումներում համառոտ արտահայտվում են թիրախ խմբերի, գործողության կամ վերջնանպատակի ամենաազդեցիկ և արտահայտիչ գաղափարը, ապա ծրագրային նպատակների ձևակերպումների միջոցով ներկայացվում է ծրագրի համառոտ ռազմավարությունը՝ արդյունքի, միջոցների, թիրախի նկարագրության միջոցով:

Հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ ուսումնասիրության առարկա հանդիսացող ծրագրերի նպատակների 72.3%-ը շեշտում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես իր գործունեության ուղիղ և ամենակարևոր թիրախ: Ծրագրերի 8.5%-ում առաջնային թիրախ են հանդիսանում կանանց հիմնախնդիրները: Ծրագրերի միայն 6.4%-ի ուղղվածությունն է հաշմանդամություն ունեցող կանանց հիմնահարցերը: Ծրագրերի 12.8%-ի նպատակը չի ներառում հետազոտության հետաքրքրություն ներկայացնող առարկան: (Տե՛ս Նկար 1.10)

 

Font+-
Contrast