Հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ-ների ծրագրային վերնագրերի ձևակերպման մեջ
ՀՈՒԿ հիմնախնդիրների արտացոլումը ՀԿ-ների ծրագրային վերնագրերի ձևակերպման մեջ
Հետազոտական ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են ՀԿ-ների կողմից իրականացվող 47 ծրագիր: ՀԿ-ների ծրագրային անվանումների վերլուծությունը վկայում է, որ ՀԿ-ների ծրագրերի վերնագրերի 55.3%-ը արտահայտում է ՀՈՒԱ հիմնախնդիրների առաջնայնությունը:
Ինչպես երևում է Նկար 1.9-ում, ծրագրային վերնագրերի 10.6%-ի մեջ արտահայտված է կանանց հիմնախնդիրների կարևորությունը: Հաշմանդամություն ունեցող կանանց հիմնահարցերի աջակցմանն է ուղղված ծրագրերի միայն 2.1%-ը: Իսկ ծրագրերի 31.9%-ի անվանումներում չի արտահայտված ո՛չ կանանց, ո՛չ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: