Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Բռնություն և ինքնապաշտպանություն

Յուրաքանչյուր կին կարող է շահագործման ենթարկվել: Ողջ աշխարհում շատ կանանց վատ են վերաբերվում ինչպես անծանոթները, այնպես էլ նրանց լավ ճանաչող մարդիկ: Կարող են ծեծել, բռնաբարել, վարկաբեկել, սեռական շահագործման ենթարկել, վնասել կամ նույնիսկ` սպանել: Հաճախ ոչ ոք չի իմանում շահագործման մասին, քանի որ նրանք ամաչում կամ վախենում են խոսել այդ թեմայով: Կարծում են, որ ոչ ոք հոգ չի տանի իրենց մասին, կամ կմեղադրեն` շահագործման առարկա դառնալու համար: Շատերին վատ են վերաբերվում, քանի որ թույլ են, ոչ կարևոր, և  շահագործողներն ավելի իշխանություն ունեն, քան` իրենք: Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները հաճախ են ենթարկվում շահագործման և սեռական բռնության, քան այն կանայք, ովքեր հաշմանդամություն չունեն: Մարդիկ կարծում են, որ նրանք ավելի թույլ են, և կնոջ հաշմանդամությունը  բռնության, շահագործման կամ արհամարհանքի առիթ չի ստեղծում: Նրանք արժանի են` ապրելու ապահով կյանքով այն մարդկանց հետ, ովքեր կհոգան իրենց մասին և լավ կվերաբերվեն:
Հաշմանդամություն ունեցող կինը կամ աղջիկը կարող է շահագործվել տղամարդու, կնոջ, իր ընտանիքի անդամների, ամուսնու, գործընկերոջ կամ խնամակալի կողմից, ինչպես նաև` հարևանի, ընտանիքի բարեկամի, գործատուի կամ անծանոթի կողմից: Հատկապես, եթե շահագործողն  այն մարդն է, ում կինը դիմում է իր առօրյա խնդիրներում աջակցություն ստանալու հարցում: Նրան կարող է թվալ, թե նման պարագայում չի կարող դիմել ուրիշ որևի մեկին: Բայց եթե լռում է բռնության մասին, դառնում է ավելի խոցելի և մեկուսացված: Դիմելով վստահելի մեկին` կարող է դիմակայել բռնությանն ու  աջակցություն ստանալ:
Ցանկացած կնոջ հանդեպ բռնությունն ու շահագործումը սխալ է: Քանի որ հաշմանդամություն ունեցող կանանց հաճախ ավելի քիչ են հարգում, ուստի նրանք չեն արժանանում և պաշտպանության: Այս երևույթը մարդկանց սովորեցնում է, որ վերջիններիս հանդեպ շահագործումը խնդիր չէ, և չկա նրանց իրավունքները հարգելու անհրաժեշտություն:

Բռնության տարբեր դրսևորումներ
Երբ մարդիկ մտածում են դրա մասին, պատկերացնում են մեկին` լրջորեն վնասված, ծեծված, բռնաբարության և սեռական  շահագործման ենթարկված, նույնիսկ`սպանված: Հաշմանդամություն ունեցող կանայք խոցելի են ոչ միայն ֆիզիկապես, այլև` բռնության մյուս դրսևորումների հանդեպ: Օրինակ, երբ կինը կախվածության մեջ է առօրյա գործերում իրեն օգնողից, նրան կարող են ամոթանք տալ, զրկել դեղորայքից, սննդից, ջրից, թրջված կամ կեղտոտ թողնել, անհրաժեշտ խնամք չցուցաբերել: Որոշ մարդիկ կարող են ստիպել, որ հաշմանդամություն ունեցող կանայք իրենց մարմնով հատուցեն խնամքի դիմաց: Նրանցից ոմանց հազվադեպ են թույլ տալիս շփվել այլ մարդկանց հետ կամ տնից դուրս գալ: Մյուսներին կարող են մենակ  թողնել, լքել կամ ենթարկել այլ բռնությունների:
Հաշմանդամություն ունեցող կինը կարող է բռնության ենթարկվել հաշմանդամություն ունեցող այլ անձի կողմից: Եթե հաշմանդամություն ունեցող տղամարդն անկարողություն և զայրույթ է զգում իր հաշմանդամության պատճառով, կարող է ծեծել իր զուգընկերուհուն, որպեսզի հաստատի իր իշխանությունը նրա նկատմամբ:

Ֆիզիկական, ինչպես նաև բռնության և շահագործման մյուս դրսևորումները կարող են հոգեկան լուրջ խնդիրներ առաջացնել: Բռնության ենթարկված կանայք վախեցած և տխուր են լինում, հաճախ նաև ընկնում են ընկճախտի մեջ: Նրանց և մարմինը, և  գիտակցությունն ու հոգին բուժման կարիք ունեն:

Հոգեկան բռնություն
Սա այն է, երբ որևէ մեկը վիրավորում, վախեցնում, լքում կամ մեկուսացնում է կնոջը և անարժան համարում նրան: Որոշ մարդիկ բռնության են ենթարկում  հաշմանդամություն ունեցող կանանց, ասելով, որ նրանք բեռ են և արժանի չեն ապրելու:
Հոգեկան շահագործումն այն է, երբ.

  • Վատ են արտահայտվում խուլ անձնավորության մասին այն մարդկանց մոտ, ովքեր լսում են:
  • Կնոջը մականունով են դիմում և gոռում նրա վրա, որ ինչ-որ բան այլ կերպ անի:
  • Հոգեկան բռնությունը ճնշում է կնոջը

Այն չի թողնում, որ  հաշմանդամություն ունեցող կինը ձեռք բերի ինքնավստահություն: Լքված կնոջը թվում է, թե կորցրել է իր տեղն ու դերը հասարակության մեջ, և իրեն ավելի թույլ ու տխուր է զգում:
Եթե նրան միշտ վիրավորում և այլ անուններով են դիմում, ապա ինքն իրեն շատ ընկճված է զգում: Երբ ծաղրում են ընկերների և հարևանների ներկայությամբ, հնարավոր է, որ ամաչի, և  հետագայում տնից դուրս չգա: Որոշ ժամանակ անց նա իրեն անարժան կհամարի: Նման բռնության ենթարկված կինը հաճախ ունենում է հոգեկան խնդիրներ և ընկնում ընկճախտի մեջ:
Լքվածություն
Հաճախ մարդիկ լքում կամ հրաժարվում են խնամել հաշմանդամություն ունեցող անձանց: Երեխան կարող է լքվել իր ընտանիքի կողմից, եթե ամոթանք են տալիս նրա հաշմանդամության պատճառով, կամ եթե ծնողները կարծում են, որ չեն կարողանա լիարժեք խնամել երեխային: Հաշմանդամություն ձեռք բերած կնոջը կարող են լքել, երբ ամուսինը կամ ընտանիքը չի համակերպվում նրա մարմնում կատարված փոփոխություններին:
Լքված և հաշմանդամություն ունեցող կանանցից ոմանք ապրում են այն բարեկամների հետ, ովքեր իրենց վատ են վերաբերվում: Երբ ընտանիքն աղքատ է կամ շատ հոգսեր ունի, կինն իրեն բեռ է համարում: Հաճախ բարեկամներն իրենց դժբախտությունների համար մեղադրում են  հաշմանդամություն ունեցող կանանց, հատկապես, եթե երեխաներ ունեն:

Մեկուսացում
Կնոջը սենյակում մենակ թողնելը բռնության ամենակոպիտ դրսևորումներից մեկն է:
Երբ համայնքը չի հարգում կամ չի ընդունում նրանց, որոշ մարդիկ ամաչում են հաշմանդամություն ունեցող կին կամ աղջիկ ունենալ իրենց ընտանիքում: Նրանք կարող եմ մարդկացից թաքցնել վերջինիս կամ ձևացնել, որ նա գոյություն չունի: Հաճախ հաշմանդամություն ունեցող կանանց թույլ չեն տալիս ստանալ կրթություն, մասնակցել համայնքային իրադարձություններին կամ կրոնական ծեսերին:
Որոշ համայնքներում նրանց մեկուսացնում են, քանի որ մարդիկ մտածում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջապատում  լինելու դեպքում  իրենք էլ հաշմանդամ կդառնան: Որոշ մարդկանց կարծիքով, եթե հղի կինը դիպչի հաշմանդամություն ունեցող անձի, ապա նրա երեխան էլ ծնվելիս հաշմանդամություն կունենա: Սա ճիշտ չէ: Հաշմանդամությունը հնարավոր չէ ձեռք բերել այլ անձից:
Արհամարհանք
Սա այն է, երբ հաշմանդամություն ունեցող անձի խնամակալն անտեսում է կամ չի օգնում նրան: Օրինակ, երբ մեկը.

  • Սնունդ չի տալիս կամ կոպտորեն է կերակրում:
  • Չի օգնում նրան վերցնել անհրաժեշտ դեղորայքը:
  • Չի օգնում զուգարանի հետ կապված խնդիրների ժամանակ:

Արհամարհանքի մյուս դրսևորումներն են`

  • հաշմանդամություն ունեցող կնոջը երկար ժամանակ անկողնում պառկած թողնելը,
  • հագնվելիս և լվացվելիս նրան չօգնելը,
  • շարժվելու կամ մարմնի դիրքը փոխելու ժամանակ մենակ թողնելը,
  • կեղտոտ կամ թաց հագուստը չփոխելը:

Մարդիկ նաև արհամարհում են հաշմանդամություն ունեցող կնոջը` տանը մենակ թողնելով, զրկելով լավ կրթության ստանալու հնարավորությունից, սննդից կամ հագուստից:

Արհամարհանքը կարող է վնասել, միայնակ և վախեցած դարձնել կնոջը: Կարող են առաջանալ պառկելախոցեր, երբ նա երկար ժամանակ մնում է անկողնում` նույն դիրքով պառկած:

Ֆիզիկական բռնություն

Սա իր մեջ ներառում է  ծեծը, ներքև գցելը, կճմտելը, ապտակելը և հարվածելը: Հաճախ մարդիկ վախեցնում  են  հաշմանդամություն ունեցող կնոջ երեխաներին: Դա ավելի է ճնշում նրան, քանի որ նա զգում է, որ չի կարող պաշտպանել իր երեխաներին:
Հաշմանդամություն ունեցող կանանց կարող են բռնության ենթարկել, նրանց հետ վատ վարվել հիվանդանոցներում, դպրոցներում, խնամքի տներում, աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում կամ նույնիսկ` իրենց տանը:
Վիրավորանքից և ծեծի ենթարկվելուց բացի հաշմանդամություն ունեցող կանայք բռնության են ենթարկվում երբ.

  •  Մեկը դիտմամբ կոտրում է  նրանց սարքավորումները` լսողական սարքը կամ հենակները:
  • Միտումնավոր կերպով տեղաշարժում է կույր կնոջ կահույքը, որպեսզի դժվարություններ առաջացնի տեղաշարժվելիս:
  • Կնոջը ստիպում են մերկանալ անծանոթների առջև` հիվանդանոցում զննման ժամանակ:
    Բուժաշխատողները կարող են կանխել այս երևույթը` ծածկելով նրա մարմինը շորերով կամ սավանով:

Կանխենք շահագործումը

Հաշմանդամություն ունեցող կանանց ապահովության եղանակներից մեկը համայնքային կյանքում ներգրավված լինելն է: Մարդկանց հետ շփվելը կօգնի նրանց աջակցություն ստանալ:

  • Շփվեք շատ մարդկանց հետ: Եթե սկզբում դժվարությամբ են ընկալում ձեր խոսքը, ապա ընթացքում ավելի հեշտությամբ կհասկանան: Պարզ նկարներ պատկերելը նույնպես կարող է օգնել:
  • Բռնության մասին զրուցեք ձեզ վստահելի մարդկանց հետ: Դժվար կլինի պատմել պատահածի մասին, եթե ամաչում եք կամ վախենում, որ ձեր հանդեպ բռնություն կատարած անձի ինքնությունը կբացահայտվի: Կարող է թվալ, որ ձեզ չեն հավատա: Հնարավոր է, որ ավելի վատ զգաք` դրա մասին խոսելիս, հատկապես, երբ ձեզ չեն լսում: Բայց ամեն դեպքում որևէ մեկի հետ խոսելն օգնություն ստանալու ամենալավ եղանակն է:

 

Font+-
Contrast