Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Հաշմադամության տարիքային առանձնահատկությունները

Հասակ ենք առնում հաշմանդամության հետ

Մեծահասակները տարիքին համընթաց ավելի մեծ հարգանք են ձեռք բերում իրենց ընտանիքում և համայնքում: Միաժամանակ դառնում են ավելի խոցելի աղքատության, վատ վերաբերմունքի և առողջական խնդիրների նկատմամբ: Անկախ այն փաստից  հաշմանդամություն ունեք, թե ոչ, հասուն տարիքում ձեր օրգանիզմում կատարվում են փոփոխություններ:

Քանի որ այն ծերանում է, ուստի անհրաժեշտություն է առաջանում սահմանափակել որոշ գործողություններ, որովհետև այլևս ի վիճակի չեք անել դրանք: Կարող են առաջանալ առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն, որոնք չեք ունեցել երիտասարդ տարիներին: Որոշ կանայք տեղաշարժվելու համար զգում են ձեռնափայտի  կամ անվասայլակի կարիք, մյուսները՛  օպտիկական ակնոցների կամ լսողական ապարատի:

Անկախ նրանից  հաշմանդամություն եք ունեցել մանուկ հասակում կամ ձեռք եք բերել կյանքի որևէ շրջանում, գրքի այս հատվածում տեղեկություններ կգտնեք այն մասին, թե ինչպես են զարգանում, փոփոխվում  հաշմանդամության որոշ տեսակներ, և թե ինչպես կարող եք հոգ տանել ձեր առողջության մասին:

Ծերության պատճառով առաջացած առողջական խնդիրներ

Երբ ես հասակ էի առնում, ինձ նայում էին որպես հաշմանդամ կնոջ: Հիմա ես պարզապես ձեռնափայտով ծեր կին եմ:

Հաճախ կանայք չեն մտածում ծերության մասին, մինչև կամ երեխաներն են մեծանում, կամ իրենց մարմնում կատարվում են փոփոխություններ: Կարող եք նկատել, որ ավելի շուտ եք հոգնում, այլևս առաջվա պես ուժեղ չեք կամ դժվարություններ ունեք տեղաշարժվելիս:

Որքան շուտ գիտակցեք ծերության հետևանքով առաջացած փոփոխությունները, այնքան ձեզ համար ավելի հեշտ կլինի տարբերակել՛  դրանք ծերության, թե հաշմանդամության  պատճառով առաջացած խնդիրներ են: Մարմնի խնամքի մասին մանրամասները: Ահա որոշ խնդիրներ, որոնք տարիքի հետ կարող են առաջանալ հաշմանդամություն ունեցող կանանց օրգանիզմում:

Թույլ, ցավող մկաններ և հոդեր

Եթե հաշմանդամության պատճառով ձեր մարմնի մի մասն ավելի լավ է գործում, քան մյուսը, ապա, հավանաբար, չարաշահել եք այն, օր.`   Եթե ձեր ոտքերից մեկն անդամալույծ է, ապա չափից շատ եք օգտագործում առողջ ոտքը, այդ իսկ պատճառով կարող են հոդացավեր առաջանալ:      Հենակներ կամ անվասայլակ օգտագործելու դեպքում ևս ձեր ձեռքերի, թևերի և ուսերի մկաններում կարող են նույն ցավերն առաջանալ:     Եթե շատ փոքրամարմին եք (գաճաճ), հնարավոր է՛  ցավեր ունենաք ուսերում, ծնկներում և մեջքի հատվածում՛  բոլոր այն ձգումների և թռիչքների պատճառով, որ կատարել եք ձեր ողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե տեղաշարժվում եք անվասայլակի օգնությամբ, կամ երկար ժամանակ պառկած եք անկողնում, շատ կարևոր է, որ շարժման միջոցով փոխեք ձեր մարմնի դիրքը` պառկելախոցերից խուսափելու համար :

Անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող կանայք

Նման խնդիրներ ունեցող կանայք տարիքի հետ ավելի քիչ են տեղաշարժվում: Խնդրեք, որ օգնեն ձեզ կանգնել, կամ գործածեք հենակներ, որպեսզի ձեր մարմնի ծանրությունն ընկնի ոտքերի վրա: Իրեր բարձրացնելու միջոցով փորձեք մարզել ձեռքերի մկանները: Այլ մարզանքների մասին տեղեկություններ:

Ողնուղեղի բորբոքումից հետո առկա ախտանիշները

Եթե ձեր կյանքի ընթացքում ունեցել եք ողնուղեղի բորբոքում, ապա դրա բուժումից երկար տարիներ անց հետո դեռ հնարավոր է, որ ունենաք թուլություն, հոգնածություն, ցավեր և ծանր շնչառություն: Սա նշանակում է, որ պետք է շատ զգույշ մարզվեք: Ձեր մկանների ծանրաբեռնումը կարող է վնասել և ավելի սաստկացնել ձեր թուլությունը: Դրա փոխարեն կարող եք կատարել թույլ ձգումներ և նուրբ շարժումներ` անշարժությունից խուսափելու համար:

Քայլք և հավասարակշռություն

Եթե քայլում եք փոխադիրի օգնությամբ, ապա ժամանակի ընթացքում այն կարող է չհարմարվել ձեր ոտքին այնպես, ինչպես նախկինում, քանի որ տարիների ընթացքում հետզհետե ավելի քիչ եք շարժվում են, և ձեր մկանները թուլանում են ու փափկում: Եթե միշտ տեղաշարժվել եք ինքնուրույն` առանց որևէ մեկի կամ առարկայի օգնության, ապա հետագայում կարող եք ձեռնափայտի, հենակների կամ անվասայլակի կարիք ունենալ: Որոշ կանայք երկար ժամանակ տատանվում են՛  օգտագործել դրանք թե  ոչ: Բայց վաղ օգտագործումը զերծ կպահի կոտրվածքներից, վնասվածքներից, և կօգնի ձեզ ավելի հեշտ տեղաշարժվել: Վերջիններիս շնորհիվ կարող եք եռանդուն մասնակցություն ունենալ ձեր և համայնքային կյանքին:

Հոդաբորբ

Այս հիվանդության պատճառով հոդերում առաջանում են ցավոտ ուռուցքներ և կոշտուկներ, որոնք վնասում են շատերին` առօրյա գործերը դարձնելով ավելի դժվար և ծանր: Ձեռքերում լինելու դեպքում այն կարող է հատկապես լուրջ խնդիրներ առաջացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, օր.` Եթե կույր եք, շոշափելով եք կարդում կամ զգում ձեզ շրջապատող աշխարհը, հոդաբորբի պատճառով կարող եք զրկվել այդ ունակությունից: Խուլերի համար դժվարություններ կառաջանան ժեստերի լեզվով շփվելիս: Խնդիրներ կունենաք անոթի միջոցով կղելիս կամ միզելիս: Եթե ունեք բորոտություն (Հանսենի հիվանդություն), և հոդաբորբի պատճառով առավել կվնասվեն ձեր՛ առանց այն էլ ախտահարված ձեռքերը:

Մաշկային խնդիրներ

Հասուն տարիքի հետ ձեր մաշկը հետզհետե սկսում է բարակել, և նույնիսկ չնչին հարվածներից կարող են կապտուկներ առաջանալ: Շատ կանայք են ունենում նման խնդիրներ: Եթե օրվա մեծ մասը նստած եք կամ պառկած, ապա բարակած մաշկի դեպքում ավելի հաճախ են պառկելախոցեր առաջանում: Փոխադիրներ օգտագործելու դեպքում հաճախակի հետևեք մաշկի շփվող հատվածներին, որպեսզի չկարմրեն կամ չգրգռվեն: Եթե ունեք բորոտություն (Հանսենի հիվանդություն), ապա ձեր մաշկին հետևեք ամեն օր: Դրա վրա կարող են վերքեր և բորբոքումներ առաջանալ: Ողնաշարի հետ կապված խնդիրների պարագայում, կամ եթե ձեր մարմինն անդամալույծ է, և դուք չեք զգում ձեր մաշկը, ապա խնդրեք մեկին, որ օգնի խնամել այն ամեն օր, որպեսզի պառկելախոցեր չառաջանան, հատկապես՛  այն հատվածներում, որոնք չեք կարող տեսնել, օր.` ձեր մեջքի շրջանում:

Տեսողություն և լսողություն

Տարիքին զուգընթաց թուլանում է մարդկային տեսողությունը: Եթե խուլ եք, ապա ավելի դժվար կլինի հասկանալ՛  արդյոք որևէ մեկը ձեզ հետ ժեստերի լեզվով է խոսում, հատկապես, եթե հասկանում եք շուրթերի շարժման միջոցով: Եթե ունեք բորոտություն, կարող են բորբոքվել ձեր աչքերը՛  չբուժելու դեպքում առաջացնելով կուրություն: Եթե կույրն ունի թույլ լսողություն, ապա նրա համար դժվարանում են հաղորդակցվելն ու տեղաշարժվելը: Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին՛ ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն ձեզ տեսնել, լսել և տեղաշարժվել, օր.` եթե ունեք թույլ տեսողություն, կարող եք ձեր տան պատերը ներկել սպիտակ գույնով և օգտագործել առավել պայծառ լույս արձակող լամպեր, աստիճաններն ու սենյակից սենյակ անցումները ներկել այլ գույներով, որպեսզի տեղաշարժվելիս որևէ բանի չդիպչեք կամ չսայթակեք: Լսողության թուլացման դեպքում խնդրեք զրուցակցին, որ նստի ձեր դիմաց և խոսի բարձրաձայն, բայց չգոռա: Խոսելու ընթացքում անջատեք ռադիոն և հեռուստացույցը, որպեսզի ավելի պարզ լսելու հնարավորություն ունենաք:

Թույլ ոսկորներ (օստեոպարոզ)

Դաշտանադադարից հետո ձեր օրգանիզմը սկսում է արտադրել էստրոգենի քիչ քանակություն , որի հետևանքով ոսկորները կարող են կորցնել իրենց ամրությունը, և կոտրվում են ավելի հաճախ, բայց դրանց բուժման համար հարկավոր է երկար ժամանակ: Եթե արդեն մեծ տարիքում չեք կարողանում պահել ձեր հավասարակշռությունը, ունեք ընկնավորության նոպաներ կամ մանկական ուղեղի կաթված, ապա այդ դեպքում վայր ընկնելու և թուլացած ոսկորներում կոտրվածքներ ստանալու հավանականությունն ավելի մեծ է: Դրանց թուլացումը կարելի է կանխել` օգտագործելով կալցիումի և C վիտամինի բարձր պարունակությամբ սնունդ  օր.` մրգեր և դեղին բանջարեղեն, կատարելով այնպիսի մարզանք, որի դեպքում ձեր մարմնի ծանրությունը կընկնի ոտքերի վրա:

Հոգեկան խառնաշփոթ

Տարեց որոշ մարդիկ ունենում են խնդիրներ` կապված հիշողության և կենտրոնանալու հետ: Շատերին այն մեծ անհանգստություն չի պատճառում, բայց որոշ մարդիկ կարող են լուրջ խնդիրներ` ունենալ (Ալժեիմերի հիվանդություն, մտավոր հետամնացություն, ծերունական տկարամտություն), և, ի վերջո, սա հանգեցնում է այն  բանին, որ նրանք չեն ճանաչում նույնիսկ իրենց ընտանիքի անդամներին: Կարող են վախենալ և շփոթվել առօրյա գործերում: Դաունի ախտանիշով մարդիկ ավելի հեշտությամբ են ընկնում շփոթմունքի մեջ, և հաճախ են ունենում ընկնավորության նոպաներ:

Ձեր գործունեությունը շարունակելու նոր ուղիներ որոնեք

Մարմնում կատարվող փոփոխություններին զուգընթաց՛  նոր ուղիներ որոնեք ձեր հետագա գործունեության համար և դիմեք մարդկանց, որպեսզի օգնեն այդ հարցերում: Հնարավոր է, որ լսողական ապարատի, ձեռնափայտի կամ անվասայլակի կարիք ունենաք: Տեղեկանալով այդ փոփոխություններին` կարող եք ավելի լավ հոգ տանել ձեր մարմնի մասին և հնարավորինս առողջ մնալ:

Փնտրեք օգնություն

Եթե զգում եք, որ ձեզ համար դժվարանում են սնվելը, լոգանք ընդունելը, հագնվելը, պառկած դիրքից վեր կենալը, ապա ցույց տվեք և բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, խնամակալներին և մյուս վստահելի մարդկանց, թե ինչպես կարող են ձեզ օգնել: Կարող եք նաև որևէ բարեկամի կամ ընկերոջ առաջարկել իրենց խնամակալության դիմաց ապրելու տեղ տրամադրել: Եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունեք, ապա կարող եք կազմել առօրյա գործերի ցուցակ և ընդգծել արդեն կատարածը կամ խնդրել ընտանիքի անդամներին՛  հիշեցնել, թե նախօրոք ինչ էիք որոշել կատարել:

Շնորհակալ եմ, Անտա°ր, որ կարդում ես ինձ համար: Իմ ձեռքերն այնքան են ձևափոխվել, որ չեմ կարողանում կարդալ բռայլյան այբուբենով (ուռուցիկ կետային տառերով):

Ընկճախտ (Ծայրահեղ տխրություն կամ անզգայունություն)

Որոշ մարդիկ հասուն տարիքում տխրում են կամ ընկնում ընկճախտի մեջ: Դրա առաջացմանը կարող են նպաստել մենակությունը, առողջական խնդիրները կամ գործունեության նվազեցումը: Հաշմանդամություն ունեցող որոշ կանայք, ովքեր ինքնահարգանքի կարիք ունեն, ծեր տարիքում հաճախ են հայտնվում այս վիճակում և ավելի մենակ են զգում:

Ընկճախտի նախանշաններն են`

  • տխրություն օրվա ընթացքում,
  • անքնություն կամ քնկոտություն,
  • մտածողության մթագնում,
  • հաճույքի բացակայություն` ուտելիս կամ սեռական հարաբերության ժամանակ,
  • ֆիզիկական խնդիրներ` հիվանդության հետ կապ չունեցող գլխացավեր կամ աղիքային բարդություններ,
  • դանդաղկոտություն` խոսելիս կամ շարժվելիս,
  • էներգիայի բացակայություն՛ առօրյա գործերի կատարման ժամանակ,
  • մտքեր՛ մահվան կամ ինքնասպանության մասին:

Ինչ կարելի է անել կանխելու համար

Փորձեք զբաղվել ակտիվ գործունեությամբ, մարզվեք, լավ սնվեք և խուսափեք մենակությունից: Խնամեք ձեր համայնքի երեխաներին: Հանդիպեք հաշմանդամություն ունեցող այլ կանանց, միասին զրուցեք և ժամանակ անցկացրեք: Եթե միշտ տխուր եք կամ տառապում եք անքնությամբ, ապա այդ մասին զրուցեք ձեր ընտանիքի անդամների կամ բուժաշխատողի հետ:

Դաշտանադադար

Սովորաբար այն սկսվում է 45-55 տարեկանում և տևում է 1-2 տարի: Սա տեղի է ունենում, երբ ձվարաններն այլևս ձվաբջիջներ չեն արտադրում, և օրգանիզմում պակասում է էստրոգենի և պրոգեստերոնի քանակություն: Դաունի ախտանիշով  կանանց դաշտանադադարը սկսվում է ավելի վաղ տարիքում: Նշաններն են.

  • Ձեր դաշտանը ենթարկվում է փոփոխության, և միառժամանակ կարող եք հաճախակի արյունահոսություն ունենալ:
  • Ժամանակ առ ժամանակ հնարավոր է՛ քրտնեք և ունենաք տոթի զգացողություն:
  • Ձեր սեռական օրգանները փոքրանում են, և նրանցում կարող է նկատվել խոնավության նվազում:
  • Ջգացողությունների կտրուկ փոփոխություն:

Այս նշանները կնվազեն այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմը կհարմարվի էստրոգենի քիչ քանակությանը:

Եթե խնդիրներ են առաջանում այդ ընթացքում

Անհարմարությունների դեպքում փորձեք. Կրել բամբակյա, հարմարավետ և լայն շորեր, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ հանել: Խուսափեք տաք, կծու սննդից և խմիչքից, դրանք առաջացնում են տոթի զգացողություն: Պարբերաբար մարզվեք: Զերծ մնացեք թեյի, սուրճի, ոչ ոգելից խմիչքների (գազավորված, սոդա, կոլա) չարաշահումից, սրանք պարունակում են կոֆեին, իսկ այն կարող է անքնության և նյարդայնության պատճառ դառնալ: Օգտագործեք ալկոհոլի շատ քիչ քանակություն, այն հակառակ պարագայում կարող է արյունահոսության և տոթի զգացողության պատճառ դառնալ: Ընտանիքի անդամներին բացատրեք, որ ձեր զգացողությունները կարող են հաճախակի փոփոխվել: Զրուցեք դաշտանադադարի ընթացքում գտնվող այլ կանանց հետ: Տեղեկացեք ձեր համայնքում ընդունված բուժման ավանդական եղանակներին: Հաճախ ձեզ կարող են օգնել այդ շրջանն արդեն անցկացրած կանայք: Նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս անցնել հորմոնների փոխարինման թերապիա (ՀՓԹ), որն օգնում էր հեշտությամբ հաղթահարել օրգանիզմում կատարվող փոփոխություններ: Ցավոք, փորձը ցույց տվեց, որ այն ավելացնում է կրծքի քաղցկեղի, սրտի հետ կապված խնդիրների, արյան մակարդման և կաթվածի առաջացման վտանգը: Սեռական հարաբերություններ՛ դաշտանադադարից հետո Որոշ կանանց համար սա նշանակում է ազատում՛  ամուսնական պարտականություններից, մյուսների համար սեռական հարաբերությունը դառնում է ավելի գրավիչ, քանի որ այլևս չկա հղիանալու վտանգ: Բայց անկախ ամեն ինչից՛  յուրաքանչյուր կին սիրո և մտերմության կարիք ունի: Չկա խոչընդոտող որևէ պատճառ, որ դուք սեռական հարաբերությունից հաճույք ստանաք ձեր ողջ կյանքի ընթացքում: Տարիքի հետ կապված` ձեր մարմնում կատարված փոփոխությունները կարող են ազդել նաև սեռական կյանքի վրա: Հնարավոր է՛ ավելի երկար ժամանակ պահանջվի գրգռվելու համար (սա վերաբերում է նաև տղամարդկանց): Եվ քանի որ ձեր մարմնում արտադրվում է  էստրոգենի քիչ քանակություն, ուստի սեռական օրգաններում կարող է նվազել խոնավությունը, որի հետևանքով անհարմարություններ են առաջանում սեռական հարաբերությունների ընթացքում և բորբոքումներ՛  միզասեռական համակարգում: Եվ քանի որ սեռական օրգաններում մաշկը բարակում է, երկար ժամանակ կպահանջվի՛ խոնավության առաջացման: Կարող եք նաև այդ նպատակով օգտագործել ջրային բաղադրությամբ քսուքներ: Եթե սեռական հարաբերություն եք ունենում այնպիսի տղամարդու հետ, ով դժվարությամբ է գրգռվում, ապա արեք այն, ինչ նրան դուր է գալիս: Փաղաքշանքները ևս կարող են օգնել:ԿԱՐԵՎՈՐ Է. Մի օգտագործեք յուղային քսուքներ` պահպանակ օգտագործելու դեպքում: Այն կարող է թուլացնել և պատռման պատճառ դառնալ: Սեռական օրգաններում խոնավություն ստեղծելու համար հակացուցված է վազելին կամ օծանելիք պարունակող քսուքների գործածությունը: Դրանք կարող են գրգռել մաշկը: Մի փորձեք որևէ կերպ չորություն ստեղծել ձեր սեռական օրգաններում: Այն առաջացնում է գրգռվածություն և  ավելի հեշտացնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կամ սեռական այլ վարակիչ հիվանդությունների փոխանցումը: Միզելու հետ կապված խնդիրներից խուսափելու համար սեռական հարաբերությունից առաջ խմեք ջուր կամ այլ հյութեր, որպեսզի կարողանաք հարաբերությունից հետո հնարավորինս շուտ միզել: Սա կկանխի այդ հարաբերությունների ընթացքում միզախողովակի միջոցով միզապարկ հասած սերմնահեղուկի պատճառով առաջացած բորբոքումները: Պաշտպանվեք հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից Դաշտանադադարից հետո՛ դեռևս մեկ տարվա ընթացքում, կարող եք հղիանալ: Անցանկալի հղիությունը կանխելու համար պաշտպանվեք ամբողջ տարի : Եթե օգտագործում եք հորմոնային միջոցներ (հաբեր, ներարկումներ, իմպլանտներ), 50 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում շարունակել դրանց ընդունումը: Մինչև հաստատ չհամոզվեք, որ դուք կամ ձեր զուգընկերը ՄԻԱՎ-ի վարակակիր չեք, շարունակեք օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ, նույնիսկ, եթե հղիանալու վտանգ այլևս չկա: Ապրեք ակտիվ կյանքով Փորձեք ապրել հնարավորինս հագեցված առօրյայով: Որևէ մեկի օգնությամբ կարող եք ակտիվ մասնակցություն ունենալ ձեր ընտանիքի և համայնքի կյանքին: Հաճախակի զբոսնեք, ֆիզիկապես ու հոգեպես առույգ եղեք: Դուք ձեր մտածողությունը կարող եք ակտիվ պահել` կարդալու և խաղերի միջոցով: Թղթախաղը, քարերով խաղերը, բառախաղերը, շախմատը և ձեր համայնքում տարածված մյուս խաղերը մարդկանց հետ շփվելու և հաճույք ստանալու հնարավորություն կտան: Օգնեք երեխաներին՛ կատարելու տնային հանձնարարություններ, սովորեցրեք կարդալ, պատմեք ձեր համայնքի պատմությունները: Դուք ապրում եք ձեր կյանքի իմաստնությամբ և փորձով լի շրջանը: Համագործակցելով ընտանիքի, խնամակալների և համայնքի տարեց կանանց հետ` կարող եք ձեզ շատ ուժեղ զգալ: Սովորելու ճիշտ ժամանակն է Իմելդան ապրում է Ուգանդայի Պալիսա քաղաքում: Նա 67 տարեկան է: Վերջերս վերադարձել է համալսարան և ստանում է տարրական կրթություն: Այժմ նա կարող է գրել և կարդալ անգլերեն: Աշակերտները նրան շատ են սիրում և ՙտատիկ՚ են անվանում: Կատարենք փոփոխություններ Տարիների ընթացքում ձեր հաշմանդամությունը կարող է բարդանալ, ուստի փորձեք զբաղվել այնպիսի գործունեությամբ, որի դեպքում կշարունակեք լինել համայնքի լիիրավ անդամ: Ձեր հարուստ կենսափորձի շնորհիվ կարող եք օգնել համայնքում ապրող հաշմանդամություն ունեցող այլ անձանց: Ինչ կարող են անել հաշմանդամություն ունեցող կանայք  Շատ վայրերում կառավարությունը տարեց անձանց հատկացնում է թոշակ, բնակարան և խնամակալ: Եթե ձեզ մոտ չի գործում այդ օրենքը, ապա կարող եք ձեր մայրերի, քույրերի, դուստրերի և հարևանների հետ միասին փորձել փոփոխություններ կատարել օրենսգրքում: Իսկ դրա  համար ժամանակ է անհրաժեշտ է.` Միասին կարող ենք հանդիպել մեր համայնքի ղեկավարներին և պահանջել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նվազեցվեն կոմունալ վճարները: Մենք կարող ենք զրուցել բուժաշխատողների հետ նրանց կարիքների և այն մասին, թե ինչպես կարելի է հեշտացնել նրանց մուտքը հիվանդանոցներ: Նրանց հետ կարող ենք խումբ ստեղծել՛  օգնելու միմյանց և պայքարելու կոմունալ վճարների նվազեցման համար: Օր.` կույրը կարող է օգնել խուլ կնոջը, իսկ վերջինս նրան: Մենք ունենք հարուստ կենսափորձ և կարող ենք օգնել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին՛  լուծելու իրենց խնդիրները, քանզի նույն դժվարություններին մենք ենք հանդիպել երիտասարդ տարիներին:
Font+-
Contrast