Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Ծննդաբերություն


Յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունն ընթանում է տարբեր կերպ: Որոշ կանանց դեպքում այն պահանջում է ավելի շատ ջանք և կենտրոնացում, և դրանից հետո, հնարավոր է, որ նրանք ուժասպառ լինեն: Բայց նորածնին գրկելիս շատ մայրեր մոռանում են այն ցավն ու անհարմարությունը, որ զգացել են:

Երեխաների մեծ մասը ծնվում է առանց խնդիրների, շատ կարևոր է, որ վստահեք բնական ճանապարհով նրան ծնունդ տալու ձեր բնազդին:

Ծննդաբերությունից առաջ նախօրոք զրուցեք ծնունդն ընդունողի հետ, նրան ներկայացրեք ձեր հատուկ կարիքներն ու խնդիրները: Չնայած բոլոր այն փոփոխություններին, որ կատարվել են հղիության ընթացքում, միևնույն է, դուք բոլորից լավ եք հասկանում ձեր օրգանիզմի կարիքները: Հնարավոր է նախապես կանխել շատ խնդիրներ, իմանալով, թե ինչ կարող է պատահել ծննդաբերության ընթացքում: Փորձեք շնչառական տարբերակներ և տարբեր դիրքեր` ընտրելու ձեզ առավել հարմարը:

Աջակցություն նախածննդաբերական շրջանում

Յուրաքանչյուր կնոջ համար դժվար է մենակ ծննդաբերելը, ուստի պետք է, որ վստահելի մեկը (զուգընկեր, ընտանիքի անդամ կամ ընկեր) ձեզ հետ լինի` մինչև երեխայի ծնվելը: Տվյալ անձը կարող է օգնել ձեզ.

  • համոզվելու, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա,
  • շնչառական խնդիրների դեպքում,
  • փորձելու տարբեր դիրքեր, մինչև գտնեք ամենահարմարը,
  • բուժքրոջը բացատրելու, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ:

Ծննդաբերություն

Այն սկսվում է արգանդի կծկումից և վզիկի բացվելուց հետո: Այդ ժամանակահատվածը նույնը չէ տարբեր կանանց դեպքում: Եթե կնոջ առաջին ծննդաբերությունն է, սովորաբար այն տևում է 10-20 ժամ: Հետագայում` 7-10 ժամ: Արգանդի վզիկի լրիվ բացվելուց հետո մոտավորապես երկու ժամ է անհրաժեշտ` երեխայի ծնվելու համար: Ծննդաբերությունն ավարտվում է, երբ փոքրիկի ծնվելուց հետո ընկերքը դուրս է գալիս:    Անկախ հաշմանդամության տեսակից` կնոջ ծննդաբերության տևողությունն այնքան է, որքան լինում է սովորաբար` 3-24 ժամ: Տարբեր են լինում ծննդաբերության սկսվելու նախանշաններն ու դիրքերը:

Ինչպես ասել, որ ծննդաբերությունն սկսվել է

Սովորաբար այն սկսվում է հղիության ութերորդ ամսից հետո: Երեխայի դիրքը փոփոխվում է, իջնում է որովայնի սկզբնամաս` հեշտացնելով շնչելը:    Ծննդաբերության վերջին շաբաթների ընթացքում որոշ կանայք նկատում են, որ օրական կամ շաբաթական մի քանի անգամ իրենց արգանդը կծկվում է: Այս երևույթը բոլորովին էլ չի նշանակում, թե ձեր ծննդաբերությունն սկսվում է: Այդ ընթացքում կարող եք տարօրինակ զգացողություններ ունենալ, որոնք տևում են մի քանի րոպե, բայց պարբերական բնույթ չեն կրում: Նույնիսկ, եթե ընդհանրապես զգացողություններ չունեք որովայնի հատվածում, վերջինիս փոփոխությունից կիմանաք` երբ է սկսվում ծննդաբերությունը:

Ծննդաբերության սկսվելու նախանշանները

Ծննդաբերության սկսվելու նախանշանները: Սովորաբար երեքն են, որոնք ընթանում են տարբեր հերթականությամμ, և հնա-րավոր է` ոչ բոլորը լինեն: Եթե նկատում եք դրանցից որևէ մեկը, ապա դիմեք ձեր օգնականին` բուժաշխատող, բուժքույր, բժիշկ:

1. Սեռական օրգաններից թափանցիկ կամ վարդագույն լորձի արտադրություն: Հղիության ընթացքում արգանդի վզիկը փակվում է լորձի հաստ շերտով, որը երեխային և արգանդը պաշտպանում է վարակներից: Երբ այն բացվում է, անջատվում է լորձը, դրա հետ նաև` արյան որոշ քանակություն:

2. Սեռական օրգաններից գալիս է պտղաջուր, որը երեխային շրջապատել և պաշտպանել է արգանդում: Ջրերը կարող են գնալ ծննդաբերությունից առաջ կամ ընթացքում` ցանկացած պահի:

3. Արգանդը սկսում է կծկվել, և որովայնի ստորին հատվածում առաջանում է ցավի զգացողություն: Այդ ժամանակ արգանդը նախ ճմլվում է և կարծրանում, հետո` թուլանում ու հանգստանում: Սկզբում կծկումները լինում են 10-20 րոպե ընդմիջումով, իսկ երբ դառնում են պարբերական, նշանակում է, որ ծննդաբերությունն արդեն բուն ընթացքի մեջ է: Կծկումները սովորաբար ցավոտ են լինում, բայց եթե դուք որովայնի հատվածում ընդհանրապես զգացողություններ չունեք, ապա կարող եք տեսնել կամ զգալ հետևյալ փոփոխությունները.

Կնոջ խնամքը ծննդաբերությունից հետո

Մայրերն էլ երեխաների պես խնամքի կարիք ունեն: Հաճախ մարդիկ այնքան են զբաղված լինում երեխայի խնամքով, որ մոռանում են մոր մասին:

• Բորբոքումները կանխելու համար, նախքան արյունահոսության դադարելը, զերծ մնացեք սեռական հարաբերությունից և որևէ բան մի տեղադրեք ձեր սեռական օրգաններում: Լողացեք նախկին հաճախականությամբ, բայց ծննդաբերությունից հետո առնվազն 1շաբաթ ջրային լոգանք մի ընդունեք: Օգտակար կլինի, եթե ձեր սեռական օրգանները հաճախակի լվանաք և շատ մաքուր պահեք:

• Առնվազն 6 շաբաթ լավ հանգստացեք:

• Սովորականից ավելի շատ սնունդ ընդունեք:

• Ընդունեք հեղուկի մեծ քանակություն: • Հնարավորինս ակտիվ եղեք և շատ շարժվեք:

• Եթե կրծքերում առաջանում են այտուցներ, վերքեր, կամ կրծքերը քարանում են, ապա երեխային ողջ օրվա ընթացքում հաճախ կերակրեք (1-2 ժամը մեկ և 2 կրծքից): Ամեն կերակրումից 15-20 րոպե առաջ տաք, խոնավ կտոր դրեք ձեր կրծքին:

• Եթե սեռական օրգանների վրա պատռվածքներ կան, ապա բորբոքումները կանխելու համար ամեն օր լվացրեք նուրբ օճառով և մաքուր ջրով: Կարող եք նաև տաք և մաքուր ջրային լոգանք ընդունել` աղի քիչ քանակությամբ: Միզելիս այրոց զգալու դեպքում ջուր ցողեք ձեր սեռական օրգաններին:

• Եթե պատռվածքների ապաքինման համար դեղաբույսեր եք օգտագործում, ապա համոզվեք, որ դրանք մաքուր են (եռացնելը ամենալավ եղանակն է): Դեղաբույսեր կամ այլ միջոցներ մի տեղադրեք ձեր սեռական օրգաններում:

• Սեռական կյանքը վերսկսելուց առաջ օգտագործեք հակաբեղմնավորիչ միջոցներ, այլապես կարող եք նորից հղիանալ` դաշտանի սկսվելուց 2 շաբաթ առաջ: Եթե երեխային կերակրում եք միայն կրծքի կաթով, սովորաբար այն առնվազն 6 ամիս կանխում է հղիացումը:

Font+-
Contrast