Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Խնամք

Հոգ տանել մարմնի մասին

Որոշ մարդիկ կարծում են,  եթե հաշմանդամություն ունես, ուրեմն հիվանդ ես:

Բայց այդպես չէ: Սակայն եթե հաշմանդամություն ունես, ապա առողջ լինելու համար ամենօրյա խնամքի կարիք ունես:  Որպես հաշմանդամություն ունեցող կին` դուք պետք է μոլորից լավ ճանաչեք ձեր մարմինը: Օրինակ` դիմակայելով ցավին` պետք է ձեր մարմնի մասին ամեն օր կանոնավոր կերպով հոգ տանեք, հատկապես` այն մասերի, որոնք անհնար է տեսնել կամ զգալ: Կամ եթե ունեք անսովոր զգացումներ` ցավ մարմնի որևէ մասում, դուք փորձում եք, որքան հնարավոր է, շուտ հայտնաμերել այն: Երբ ձեզ օգնություն է անհրաժեշտ, դիմում եք ընտանիքի անդամներին, ընկերներին և նրանց, ում վստահում եք: Այս գլուխը տեղեկություն է տալիս և օգնում առողջ լինել, խուսափել բազմաթիվ խնդիրներից և հոգ տանել ձեր մարմնի մասին: Եթե աջակցության կարիք ունեք, գըրքի այս գլխում նշված տեղեկատվությունը կօգնի ձեր խնամակալներին, μուժաշխատողներին և ընտանիքի անդամներին` իրականացնելու այն:

Կանխել անեմիան (սակավարյունություն)

Առանց լավ սննդի յուրաքանչյուր կին կամ աղջիկ կարող է տառապել սակավարյունությամբ կամ առողջական այլ խնդիրներ ունենալ: Դրա պատճառը երկաթ պարունակող բավականաչափ սնունդ չընդունելն է: Անեմիան շատ տարածված է կանանց շրջանում, հատկապես` հղի և կրծքով կերակրող մայրերի: Այն առաջացնում է հոգնածություն, նվազեցնում է կնոջ իմունիտետը վարակների և հիվանդությունների նկատմամբ: Ծննդաբերության ժամանակ առատ արյունահոսությունը, օրգանիզմում որդերի առկայությունը կամ մալարիան կարող են սակավարյունության պատճառ դառնալ: Ճիճվակրությունը բուժվում է նաև մեբենդազոլով: Սակայն այս ամենի ժամանակ խիստ անհրաժեշտ է բժշկական միջամտություն: Անեմիայի նշաններն են` • գունատություն աչքի կոպի, եղունգների և շրթունքների շրջանում, • հոգնածություն ու թուլություն, • գլխապտույտ` հատկապես նստած կամ պառկած տեղից վեր կենալիս, • ուշաթափություն (հավասարակշռության կորուստ), • շնչառական խնդիրներ, • ուժեղ սրտխփոց: Սակավարյունությունը կանխարգելելու և բուժելու համար պետք է ամեն օր ուտել երկաթային մաս պարունակող սնունդ` մուգ կանաչ տերևներով բանջարեղեն (սպանախ և կանաչեղեն), նաև` ձու ու կաթ, միս, չամիչ: Հնարավոր է ձեր օրգանիզմում ավելացնել երկաթային մասը, եթե դուք. • Օգտագործեք դրանով հարուստ սնունդ` լոլիկի կամ մրգերի հետ, օրինակ` մանգո, պապայա, նարինջ և կիտրոն: Սրանք բոլորն իրենց մեջ պարունակում են վիտամին C, որն օգնում է ավելացնել ձեր մարմնում երկաթային մաս պարունակող վիտամինների քանակը: • Սնունդը եփել երկաթյա կաթսայի մեջ: Ընթացքում, եթե զանգվածին ավելացնեք կիտրոնի, լոլիկի հյութ, ապա առավել քանակությամբ երկաթ պարունակող սպիտակուցներ կներթափանցեն սննդի մեջ: • Կաթսայի մեջ ավելացնել երկաթի մի փոքրիկ, մաքուր կտոր, ասենք` մեխ կամ ձիու նալ: Նախապես համոզվեք, որ այն պատրաստված է մաքուր երկաթից, որում ոչ մի խառնուրդ չկա: Որոշ մետաղային խառնուրդներ կարող են վնաս հասցնել մարդու օրգանիզմին: • Փոքրիկ երկաթի կտոր կամ մեխ գցել կիտրոնահյութի մեջ ու այդպես թողնել մի քանի ժամ: Այնուհետև դրանից լիմոնադ պատրաստել ու խմել: Շատ բուժհիմնարկներում հղի կանանց տալիս են երկաթ պարունակող հաբեր` անեմիան կանխելու նպատակով:

Միշտ եղիր շարժման մեջ

Յուրաքանչյուր կին պետք է վարժություններ անի` մարմինը ուժեղ, ճկուն ու առողջ պահելու համար: Դրանք կօգնեն մկանների, սրտի և թոքերի առողջ լինելուն: Կօգնեն նաև արյան բարձր ճնշման, թույլ ոսկորներ ունենալու և փորկապության դեպքում: Վարժությունները կարող են կանխել նաև գիրությունը: Գեր լինելը առողջարար չէ ու ավելի է դժվարացնում ձեր ամենօրյա գործողությունները: Երբեմն աղջկա հաշմանդամությունը թույլ չի տալիս կատարել ֆիզիկական վարժություններ, շարժել ձեռքերն ու ոտքերը: Մկանները, որոնք կանոնավոր չեն գործում, թուլանում են, ու առաջանում է ջղաձգություն: Հոդերը երբեմն կարող են փայտանալ և չգործել: Եթե դուք հաշմանդամություն ունեք, վարժությունների ընթացքում պետք է կարողանաք ձեր մարմինը շարժել: Այս դեպքում հաճախ օգնության կարիք է զգացվում: Վարժությունները կարող են օգնել նաև դեպրեսիայի (ընկճախտ) մեջ գտնվող կանանց: Դրանց որոշ տեսակներ նվազեցնում են հիվանդությունները: Շատերն ավելի հանգիստ են քնում, երբ կանոնավոր կերպով կատարում են ֆիզիկական վարժություններ: Եթե ձեր մարմինը ուժեղ է ու առողջ, դուք էներգիայի մեծ պաշար, ավելի լավ ինքնազգացողություն կունենաք և հազվադեպ կհիվանդանաք: Որոշ կանայք իրենց վարժությունները կատարում են առօրյա աշխատանքով` ընտանիքի համար սնունդ պատրաստելով, մաքրություն անելով, դաշտերում աշխատելով, փայտ հավաքելով, ջուր կրելով, երեխաների մասին հոգ տանելով և այլն: Հաշմանդամություն ունեցող կանայք ևս կարող են այսկերպ կատարել իրենց վարժությունները: Եթե դժվարանում եք ձեր մարմինը տեղաշարժել, ողջ օրվա ընթացքում նստած եք, ապա փոխեք ձեր դիրքը և մի քիչ պառկեք: Վարժությունը չպետք է ծանր աշխատանքի ձևով լինի, որ օգնի ձեզ: Եթե քիչ եք շարժվում, ձեզ թույլ եք զգում, ապա շատ կարևոր է, որ կամացկամաց սկսեք վարժություններ կատարել: Քիչ տեղաշարժվելը կարող է ձեր հոդերն ու մկանները փայտացնել ու մարմինն ավելի վնասել, թողնել սառած ու նույն դիրքում: Եթե ձեր մարմինը սովորի հաճախ շարժվելուն, ապա հնարավորություն կունենաք ավելի շատ գործողություններ կատարել:

Վարժությունը կարող է զվարճալի լինել
Փորձեք ավելի զվարճալի վարժություններ գտնել: Որոշ կանայք սիրում են էշի վրա նստել: Կենդանուն կառավարելը, մարմինը շարժելն ու Խաղհավասարակպարշռությունը պահելը զվարճալի վարժության տեսակ է դառնում: Փորձեք վարժություններ կատարել այլ մարդկանց հետ, նաև` ընկերների հետ ժամանակ անցկացնելիս: Կարևոր է նաև ձեր կողքին օգնական ունենալը:
Որոշ կանայք հաճույք են ստանում պարելով կամ խաղեր կազմակերպելով:

Հաշմանդամություն ունեցող որոշ կանանց համար լողն ու ջրի մեջ տեղաշարժվելը ամենալավ վարժություններն են: Ջրում մարդու մարմինն ավելի թեթև է: Լողը հոդաբորբով հիվանդի համար ևս լավ վարժություն է:

4Անընդհատ ծանր իրեր վերցնել-դնելով` ձեր մկաններն ու ոսկորները ավելի կամրացնեք: Եթե անվասայլակ եք օգտագործում, ապա աշխատեք սայլակը ինքներդ տեղաշարժել ձեզ ծանոթ վայրերում: Իսկ եթե դա անհնար է, փորձեք անընդհատ բարձրացնել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ջրով լի շշերը, պահածոյի տուփերը: Սա կօգնի ամուր պահել ձեր ուսերի, ձեռքերի ոսկորներն ու մկանները:
Մինչև բարձրացնելը, որքան հնարավոր է, նստել ձգված և ուղիղ, շնչել ու արտաշնչել: Արտաշնչելիս արյունը շրջանառություն է կատարում: Առարկան բարձրացնելիս շնչեք, իսկ իջեցնելիս արտաշնչեք:
Մարզել մկանները
54Մարզանքները ավելի ճկուն ու առաձգական են դարձնում մկանները: Հաշմանդամություն ունեցող շատ կանանց համար մկան կանոնավոր մարզումը առողջարար է: Այդ ամենը կանխում է նաև տարբեր վարակները: Նախքան ծանր աշխատանք կամ վարժություն կատարելը, միշտ պետք է մարզվել: Այդ և առօրյա գործերով զբաղվելը կօգնեն զերծ մնալ վնասվելուց ու հիվանդանալուց:
Դժվար տեղաշարժվող կանանց համար մարզումները կարող են խնդիրներ առաջացնել: Եթե մեկը ձեզ օգնում է մարզվելիս, համոզվեք, որ դանդաղ է տեղաշարժում ձեր մկանները: Այնուհետև կարող եք խնդրել նրան դադարեցնել մարզումները:
Որոշ մարդիկ սիրում են նախքան մարզվելը մկաններին սառույց, տաք շոր կամ սրμիչ դնել (եթե հնարավոր է): Եթե կարծում եք, որ այդ ամենն օգտակար կլինի նաև ձեզ, կարող եք դուք էլ փորձել: Որոշ կանայք իրենց առօրյա գործերից առաջ մարզվում են, որպեսզի օրվա ընթացքում մկանները քիչ լարվեն: Երեկոյան կրկնում են նույնը` չհիվանդանալու և առողջ քուն ունենալու համար:

Դժվար տեղաշարժվող կա55նանց համար մարզումները կարող են խնդիրներ առաջացնել: Եթե մեկը ձեզ օգնում է մարզվելիս, համոզվեք, որ դանդաղ է տեղաշարժում ձեր մկանները: Այնուհետև կարող եք խնդրել նրան դադարեցնել մարզումները:

Որոշ մարդիկ սիրում են նախքան մարզվելը մկաններին սառույց, տաք շոր կամ սրμիչ դնել (եթե հնարավոր է): Եթե կարծում եք, որ այդ ամենն օգտակար կլինի նաև ձեզ, կարող եք դուք էլ փորձել: Որոշ կանայք իրենց առօրյա գործերից առաջ մարզվում են, որպեսզի օրվա ընթացքում մկանները քիչ լարվեն: Երեկոյան կրկնում են նույնը` չհիվանդանալու և առողջ քուն ունենալու համար:

 

Եթե դուք ունեք թույլ մկաններ, ձեր մարմնի որոշ մասեր կաթվածահար են, առկա են ուղեղի հետ կապված խնդիրներ, կամ ունեք սուր հոդացավ: Կանայք, ովքեր հոդացավ կամ լարված մկաններ ունեն, պետք է զգուշանան մարզումներից և ծանր իրեր բարձրացնելուց: Նման վարժությունները կարող են չափազանց վնասել մկանները` բուժելու և ամուր դարձնելու փոխարեն:

Հանգստացնել լարված մկանները

Մանկական կաթվածով, հիշողության կորստի բազմաթիվ տեսակներով կամ ողնուղեղի հիվանդություններով տառապող մարդիկ հաճախ ունենում են լարված մկաններ: Վերջիններս երբ կարծրանում են, կինը չի կարող շարժել դրանք:
Ինչպես մարզել լարված  մկանները. 

  • Մի՛սեղմեք ու մի՛ ձգեք կարծրացած մկանը: Դա կարող է ավելի սրել վիճակը:
  •  Շփելն ու ինչ-որ բանով փաթաթելը ևս հակացուցված են. մկաններն ավելի են կարծրանում:
  •  Լարված մկանները հանգստացնելու համար պետք է հարմար դիրք ընդունել: Նուրբ ոլորումներն ու կծկումները ևս նպաստում են դրան: Երբեմն լավ միջոց է նաև մարմնի տարբեր մասերը շարժելը: Կարող եք նաև օգտագործել տաք շորեր` խոնավ կամ չոր:

 Եթե օգտագործում եք անվասայլակ կամ ձեռնափայտեր

Այս պարագայում ձեր ուսերի ու դաստակների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Այս ամենը կանխելու համար պետք է անընդհատ մարզվել:
235

2222Օրինակ` կանայք, ովքեր անվասայլակով են, հաճախ ունենում են ամուր բազուկներ: Բայց կարևորը ոչ միայն ուսերի ու բազուկների մկանները ամրացնելն է, այլև հարկավոր է մարզել մարմնի բոլոր մասերը: Ուստի պետք է խուսափել անընդհատ նույն գործողությունները կատարելուց:
Որևէ բան անելիս նախ պետք է օգտագործել ձախ ձեռքը, ապա` աջը: Անվասայլակը ուսերը մարզելու ամենալավ միջոցն է:

Մարմնի նույն մասի անընդհատ շարժումներից վնասվածքներ են  առաջանում
Հոդերը գտնվում են մարմնի այն հատվածում, ուր ոսկորները միանում են իրար: Ջիլերը միացնում են մկաններն ու ոսկորները: Աննդհատ նույն շարժումների

568կրկնությունից կարող են վնասվել ու ցավել ձեր դաստակներն ու ուսերը:


Բուժում

  • Հանգիստ. Որքան հնարավոր է, հանգիստ դիրքում պահեք ձեր դաստակներն ու ձեռքերը: Եթե անդադար նույն շարժումներն եք կատարում, անհրաժեշտ է դաստակին կապել բեկակալ:567
  • Բեկակալ. Պատրաստել փափուկ բեկակալ ու դաստակին կապել այնպես, որ չտեղաշարժվի: Փայտի փոքրիկ կտորի վրա շոր փաթաթել` ոսկորները ամուր պահելու համար: Շորը պետք է հարմար լինի դաստակին այնպես, որ արյունը կարողանա շրջանառություն կատարել: Կարելի է բեկակալ կրել նաև հանգստի և քնած ժամանակ:
    Ջուր. Մեկական շիշ տաք և սառը ջուր լցնել: Ձեռքերն ու դաստակները մեկ րոպե թողնել սառը, ապա չորս րոպե տաք ջրի մեջ: Այս ամենը կատարել 5 անգամ` օրական առնվազն` 2, կամ ավելի հաճախ, եթե կարող եք: Տաք ջրով շիշը միշտ պետք է լինի վերջինը:
    •  Վարժություններ. Ջրային բուժումից հետո պետք է մարզել դաստակները: Սա կարող է կանխել ջիլերի վնասվածքները: Ձեռքերն այս դիրքում պահելու ժամանակ հաշվեք մինչև հինգը: Եթե որևէ դիրքով ցավ եք զգում, ապա փոխեք այն: Այս գործողությունը կրկնեք 10 անգամ:
    123
  • Դեղորայք.  Եթե ցավում են ձեր ձեռքերը, ու դաստակներն ուռած են, ապա ասպիրին կամ ցավազրկող դեղորայք ընդունեք, որը կմեղմացնի ցավն ու կկանխի հնարավոր բորբոքումները:
  •  Վիրահատություն. Եթե 6 ամիս շարունակ ձեռքի շրջանում չեն վերանում ցավը, բորբոքումները, հոգնածությունը, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի:
    Դուք կարող եք դեղորայքի կամ վիրահատության կարիք ունենալ:
  • Կանխարգելում
    •  Եթե հնարավոր է, խնդրեք մեկին` անվասայլակը տեղափոխի, որպեսզի ձեր դաստակները հանգստանան:
    •  Փորձեք ամեն ժամ ձեռքերը մարզել` շարժելով տարբեր ուղղություններով: Դա ամրացնում է մկանները:
    •  Եթե վարժության ընթացքում ձեռքը ցավում է, ավելի դանդաղ կատարեք այն:Երբ նկատեք, որ ձեր ձեռքերը կարմրած են ու տաք, ուրեմն բորբոքվել են: Միանգամից պետք է դիմել բժշկի:
    Ձեռնափայտերի գործածություն
    47Եթե ցանկանում եք ձեռնափայտ օգտագործել, ապա ընտրելիս համոզվեք, որ պիտանի է ու հարմար: Այն գործածելիս ձեր մարմնի ողջ ծանրությունն ընկնում է ձեռքերի վրա: Հնարավորության դեպքում պետք է միշտ օգտագործել հենակներ` թևատակի նյարդերը վտանգից զերծ պահելու համար: Բայց եթե նախընտրում եք  բարձր հենակներ, ապա դրանք պետք է անպայման հարմարավետ լինեն. ձեր արմունկները մի փոքր թեքված լինեն, իսկ հենակը` 3 մատնաչափ ներքև թևատակից: Թևատակին հասնող բարձր հենակները հետագայում կարող են հանգեցնել ձեռքի թուլացման` կաթվածի:
    Կծկումներ
    Ոտքը կամ թևը երկար ժամանակ նույն դիրքում կապված թողնելը կարող է կծկումներ առաջացնել: Որոշ մկաններ կարճանում են, և թևն ամբողջությամբ չի բացվում: Կամ ջիլն այնպես է ձգվում, որ հնարավոր չէ ձեռքը ծալել: Երբեմն կծկումների պատճառով մարդն ընկնում է տենդի մեջ: Անընդմեջ շարունակվող կծկումներից վնասվում են մկանները: Բայց հոդերի համար նախատեսված վարժությունները կարող են ցրել այդ ցավերն ու կանխել վտանգը:  Այս խնդիրներից զերծ մնալու համար փորձեք ամեն օր վարժություններ կատարել: Գտեք ինչ-որ մեկին, ով կօգնի ձեզ շարժել մարմնի տարբեր մասերը:

 

Font+-
Contrast