Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Նորածնի խնամք

Կրծքի կաթը երեխայի լավագույն սնունդն է: Նրան պահեք տաք և մաքուր, կերակրեք այնքան, որքան ուզում է:  Հաճախ ծնվելուց հետո` առաջին շաբաթների ընթացքում, երեխայի աչքերից դեղնավուն լորձ է գալիս: Կարող եք այն մաքրել կրծքի կաթի կամ եռացրած-հովացրած մաքուր ջրի ու կտորի օգնությամբ: Եթե դրանք այտուցվում են, նկատվում է  կարմրություն, կամ թարախի մեծ քանակություն, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Պորտալարի խնամքը

Երեխայի պորտալարի մնացորդը պահեք չոր և մաքուր: Հնարավորության դեպքում, ամեն անգամ տակդիրը փոխելիս` պորտը մշակեք մաքուր կտորի և բետադինի օգնությամբ: Այն պետք է սևանա և ընկնի կյանքի առաջին շաբաթվա ընթացքում: Եթե պորտի շրջանում նկատվում է կարմրություն կամ թարախ, ապա հնարավոր է, որ այն բորբոքված լինի, երեխային անհապաղ տեղափոխեք հիվանդանոց: Ուշադիր եղեք փայտացման նախանշաններին, դրանք առաջանում են այն դեպքում, երբ երեխայի պորտալարը կտրում են ոչ մաքուր գործիքով:

 

Font+-
Contrast