Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Փոխել ապրելակերպը

Հաշմանդամություն ունեցող կինն իրեն առողջ կզգա, եթե շրջապատող մարդիկ գնահատեն և աջակցեն վերջինիս: Նրանք կարծում են, թե իրենց ապրելակերպը փոխելը դժվար գործ է: Բայց այն անհնարին չէ:
Ինչ կարող են անել հաշմանդամություն ունեցող կանայք
Այնպես արեք, որ ձեր ձայնը ամեն տեղ հասանելի լինի, բարձրաձայնեք ձեր պահանջների ու իրավունքների մասին, որպեսզի հաշմանդամության խնդիրը առաջընթաց ապրի:

  • Մի’ գամվեք նույն տեղում: Եղեք ակտիվ և միշտ փորձեք հաղթահարել տարբեր փորձությունները:
  • Սովորեք բիզնես ծրագրեր և տնտեսապես կայունացեք: Ձգտեք մասնակցություն ունենալ հասարակական բոլոր միջոցառումներին:
  • Խոսեք ձեր հաշմանդամության մասին:
  • Առաջարկեք հաշմանդամություն ունեցող այլ կանանց ևս ձեզ հետ մասնակցել բոլոր միջոցառումներին:
  • Զբաղվեք սպորտով:

Բոլորդ միասին կարող եք որոշել, թե հասարակության մեջ ինչն է պետք փոխել, որպեսզի ձեր կյանքն ավելի բարելավվի: Օրինակ, դուք կարող եք.

  • Սկսել տարրական դասընթացներ այն կանանց համար, ովքեր անգրագետ են,
  • Միասին ձեռնարկել փոքրիկ բիզնես և վաճառել ինքնաշեն իրեր ու գործիքներ,
  • Միմյանց հետ խորհրդակցել և քննարկ ել հասարակության մեջ տեղի ունեցող դեպքերն ու մատուցվող ծառայությունները և անել այնպես, որ դրանք ձեզ ավելի հասանելի դառնան,
  • Փորձել գտնել հիմնադրամներ ու փոքրիկ դրամաշնորհներ ստանալ, որպեսզի կարողանաք ծրագրեր իրականացնել,
  • Հարստացնել հաշմանդամության մասին գիտելիքները և անկախ ու ինքնուրույն ապրելու նոր ուղիներ հարթել,
  •  Աշխատել տեղական իշխանությունների, քաղաքական առաջնորդների կամկառավարության հետ` հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու համար

Դուք կարող եք օգնել նաև հասարակության խմբերին

  • Ուսումնասիրեք հաշմանդամության այն պատճառները, որոնցով տառապում եք դուք և հաշմանդամություն ունեցող այլ կանայք և որոշեք, թե դրանցից որը կարող է վերացնել հասարակությունը:
  • Մասնակցեք այն գործողություններին ու ծառայություններին, որոնք յուրաքանչյուրի կյանքը կդարձնեն ավելի բարեկեցիկ, ներառյալ` առողջության լավ խնամքը, կրթությունը և փոխադրամիջոցի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Պահանջեք, որ լինեն մատչելի հարմարություններ:
  • Ստեղծեք փոքրիկ խումբ: Կազմակերպության ձայնն ավելի ուժեղ է, քան անհատինը: Ծրագրեք, թե խումբը ինչով պետք է զբաղվի ու ինչ քայլերով առաջնորդվի:
  • Ձեր ձայնը բարձրացրեք` ընդդեմ կառավարության և օրենքի, որոնք չեն ընդունում ձեզ ու զատում են հասարակությունից:

Ինչ կարող են անել ընտանիքները

Իրենց վերաբերմունքով ընտանիքի անդամները, ընկերներն ու մտերիմները կարող են աջակցել հաշմանդամություն ունեցող կանանց ու հեշտացնել նրանց կյանքը:

Շատ դեպքերում հիմար են համարում նրան, ով անկախ չէ և անկարող է օգնել իրեն ու ուրիշներին: Երբեմն ընտանիքները նրան դիտում են որպես բեռ ու ամոթանքի առարկա: Ուզում են, որ թաքնված մնա և հասարակություն դուրս չգա, չկայացնի ինքնուրույն որոշումներ: Եթե այդպիսի դեպքեր են լինում, ապա խնդիրը ոչ թե կինը կամ աղջիկն են, այլ իրենց շրջապատող մարդիկ:
Կարծրատիպերի փոփոխության կարելի է հասնել միայն հասարակությանը սոցիալապես իրազեկելով: Հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկները լավ սննդի, կրթության, բուժսպասարկման, ինչպես նաև հասարակական կյանքին լիիրավ ներգրավվելու կարիք ունեն:
Աջակցություն վաղ շրջանում

Կյանքի առաջին տարիներին բոլոր երեխաներին պետք է տեղեկացնել ֆիզիկական, մտավոր հաղորդակցման, սոցիալական հմտությունների մասին և ուսուցանել դրանք: Այդ տարիքում նրանք ավելի արագ և հեշտ են սովորում ու հասկանում, քան մեծ հասակում: Քանի որ երեխան սկսում է սովորել ծնված օրից, կարևոր է, որ ընտանիքները լրացուցիչ ուշադրություն հատկացնեն հաշմանդամություն ունեցող երեխաներին, որպեսզի, որքան հնարավոր է, շուտ օգնեն նրանց:

Սա շատ կարևոր է, քանի որ այն, ինչ երեխան սովորում է, հարստացնում է իմ ացած գիտելիքներն ու հմտությունները: Յուրաքանչյուր նոր հմտություն ու թեմա հնարավորություն են տալիս երեխային` ավելի ու ավելի բարդ նյութեր սովորելու:

Այսպիսով, եթե նրան հմտություններ չեն ուսուցանվում, ապա չի կարողանում ընկալել այն նորը, ինչը կապ ունի նախորդների հետ:

Ստեղծել աջակցող խումբ, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար  

Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին հաճախ լքում են կողակիցները ու նրանք ստիպված են լինում ինքնուրույն մեծացնել իրենց երեխաներին: Ծնողներին աջակցող խմբերը կարող են օգնել: Հաշմանդամություն ունեցող մեծահասակկանայք լավ օրինակ են նույն կարգավիճակում գտնվող երիտասարդ աղջիկների համար և կարող են իրենց խորհուրդներով օգնել նրանց ծնողներին` աղջիկներին աջակցելու հարցում:

Կարելի է նաև աջակցող խումբ ստեղծել հաշմանդամություն ունեցող դեռահասաղջիկների համար, և նրանք իրենք կարող են օգնել և աջակցել միմյանց:

Ինչ կարող է անել համայնքը

Համայնքային խմբերը կարող են օգնել կառավարությանը, բուժաշխատողներին, ուսուցիչներին, վերականգնողական կենտրոններին և հասարակության լիդերներին`ձեռք բերելու հաշմանդամությանը վերաբերող տարբեր հմտություններ և գիտելիքներ: Նրանք իզորու են նաև այդ մասին տեղեկացնել հասարակությանը փողոցային ներկայացումների, քննարկումների և այլ միջոցներով, իրազեկելով, որ հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք մյուսների պես ևս ունեն նույն իրավունքները` ստանալ կրթություն, վարել առողջ ապրելակերպ և օգտվել տրանսպորտից: Համայնքը կարող է ստեղծել աշխատանքային լայն հնարավորություններ ու տեղեկատվություն տալ հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին տրվող ծառայությունների մասին:
Նրանք ավելի ապահով կզգան, ձեռք կբերեն ինքնավստահություն, կմեծանան լիարժեք, երբ ընտանիքն ու ընկերները սիրեն ու հարգեն իրենց և երբ հնարավորություն ունենան կրթություն ստանալու, աշխատանք գտնելու ու առողջ ապրելու:  Համայնքային բոլոր շինությունները` դպրոցները, բանկերը, եկեղեցիները, հիվանդանոցները և կլինիկաները, նույնպես պետք է հասանելի լինեն բոլորին:

Կրթություն

Հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար կրթությունը շատ կարևոր է,հատկապես լսողությունից ու տեսողությունից զուրկ աղջիկների համար` ժեստերի լեզվով ու բռայլյան այբուբենով կրթություն ստանալը:
Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի քիչ հնարավորություն ունեն դպրոց գնալու, քան տղաները:

Որոշ աղքատ երկրներում, եթե հաշմանդամություն ունեցող աղջիկները հնարավորություն չունեն դպրոց գնալու ու կրթություն ստանալու, ապա չափահաս տարիքում դառնում են մուրացիկներ`իրենց գոյությունը պահպանելու համար:

Մեծ առաջընթաց տեղի կունենա, եթե հասարակության բոլոր անդամները բարձրաձայնեն հաշմանդամների կրթության իրավունքների պաշտպանության համար:

Հասարակական որոշ խմբեր կարող են քննարկել հաշմանդամների խնդիրները և քաջալերել բոլորին, ներառյալ` երեխաներին, որպեսզի ընդունեն և հարգեն հաշմանդամություն ունեցող աղջիկներին: Նրանք կարող են հասնել այն բանին, որ հաշմանդամություն ունեցող երեխան փոքր հասակից կրթություն ստանալու հնարավորություն ունենա, կառավարությունից ստանա դրամաշնորհ, կամ էլ օգնեն նրան այլ միջոցներով:
Հաշմանդամություն ունեցող աղջիկները, ովքեր ստացել են կրթություն, իրենց աջակցությամբ կարող են հարստացնել համայնքը:
Համայնքները դարձնել մատչելի բոլորի համար

Ողջ աշխարհի հաշմանդամություն ունեցող կանայք բարձրաձայնում են այն մասին, որ դպրոցները, հիվանդանոցները, քաղաքի փողոցները և ավտոբուսները մատչելի դառնան բոլորի համար:

Համայնքները շինություններ և փողոցներ կառուցելիս պետք է հաշվի առնեն դրանց մատչելիությունն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Հասարակական բոլոր հարմարությունները պետք է հասանելի լինեն բոլորին` անկախ տարիքից, կարողությունից և վիճակից:

Երբ հասարակականվայրերը մատչելի դառնան յուրաքանչյուրի համար, ավելի հեշտ կլինի հասարակությանը ինտեգրվելը:  Բայց ավելի հարմար կլինի, եթե կառուցվեն թեքահարթակներ: Մատչելիություն է նաև այն, որ բոլորը միմյանց հետ հաղորդակցվեն ու իրար հասկանան: Հաշմանդամություն ունեցող կինը կարող է ինքնուրույն անել ամեն ինչ, և բոլորը պետք է գիտակցեն, որ հաշմանդամությունը մեր կյանքում բնական երևույթ է: Երբ հաշմանդամություն ունեցող կանայք հասարակական կյանքի տարբեր ոլորտներում են ներգրավված, հասարակության անդամներն արդեն սկսում են այլ կերպ վերաբերվել նրանց և վերացնում են իրենց մեջ եղած կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ:
Կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել` փոխադրամիջոցները, շինությունն երը և հասարակական այլ վայրերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու:
Քաղաքականություն փոխելը այնքան էլ հեշտ չէ: Այն կարող է շատ տևական ու դժվար լինել, շատերից խլել մեծ ջանքեր ու երկար տարիներ: Դուք պետք է հասկանաք և գիտակցեք քաղաքականությանն ու հաշմանդամություն ունեցողների իրավունքներին վերաբերող բոլոր այն հարցերը, որոնցով ուզում եք զբաղվել: Կարող եք շատ շուտ հիասթափվել ու չխրախուսվել մարդկանց կողմից, երբ փորձեք բարձրաձայնել խնդիրների մասին: Երբ ձեզ թևաթափ ու վհատված զգաք, փորձեք ձեր կամ նույնիսկ այլ երկրում ապրող հաշմանդամություն ունեցող կնոջից խորհուրդ հարցնել: Եվ հիշեք, որ դուք իրավունք ունեք` օգտվելու հանրային ու հասարակական բոլոր հարմարություններից:
Ահա մի պատմություն հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբի մասին, որը կարողացավ իր քաղաքում մեծ փոփոխություններ անել:

Քաղաքը դարձնել մատչելի

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում ՙՀասարակության ազատություն շարժումը՚ կառավարության հետ համատեղ աշխատում էր քաղաքում մատչելիություն ստեղծել: Ռուսաստանյան օրենքը ասում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է հնարավորություն ունենան` օգտվելու հասարակական վայրերից ու շինություններից, ավտոբուսներից, բայց շատ վայրեր դեռևս մնում են անհարմար ու ոչ մատչելի: Եկատերինբուրգ քաղաքի կառավարությունը հաշմանդամության մասին ծրագիր մշակեց` շինությունները մատչելի դարձնելու համար:
Բայց հաշմանդամություն ունեցող մի խումբ մարդիկ, ովքեր սայլակավոր են ու ձեռնափայտերով, հասկացան, որ չնայած կառավարությունը փորձում է աջակցել ու բարելավել իրենց խնդիրները, միևնույն է, շատ վայրեր դեռևս մնում են ոչ մատչելի իրենց համար: Նրանք հասկանում էին, որ առանց հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնության` կառավարությունը ոչինչ չի կարող անել:
Այսպիսով, նրանք ստեղծեցին   <<ՙՀասարակության ազատություն շարժումը՚>>:  Սկսեցին կազմել քաղաքի կարևոր այն վայրերի ցուցակները, որոնք պետք է մատչելի դարձնեին: Հանդիպեցին պաշտոնյաների հետ և նրանց ցույց տվեցին ցուցակները: Բոլորն հասկացան, որ իրենք հաշմանդամություն ունեցող մարդկանց խորհրդի կարիքն ունեն: ՙՀասարակության ազատություն շարժումը՚ համոզվեց, որ իր անդամները ներգրավված են քաղաքային խորհրդի կազմում, որը պատասխանատու էր մատչելիությունը հնարավոր դարձնելու հարցում: Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է հավանության արժանացնեին ցանկացած ծրագիր, որը խորհուրդը կորոշեր իրագործել:Հիմա հին շինությունները կամաց-կամաց փոփոխվում են: Եվ նոր գծագրերը օգտագործվում են ամբողջ քաղաքում:

Այս կազմակերպության շնորհիվ այժմ քաղաքի յուրաքանչյուր շինություն կառուցվում է հաշմանդամների պահանջներին համապատասխան: Կառուցվում են նաև թեքահարթակներ այն վայրերում, որտեղից օգտվում են բազմաթիվ հաշմանդամություն ունեցող մարդիկ: Անվասայլակով հաշմանդամների համար հարմարեցվեցին նաև փողոցների մայթերը: Հիմա քաղաքը դարձել է ավելի մատչելի: ՙՀասարակության ազատություն շարժումը՚ հասավ նաև նրան, որ որոշ դպրոցներ ու կինոթատրոններ դարձան առավել հասանելի ու հարմար: Գործողությունների ձեռնարկում

  • կազմակերպել սոցիալ-կրթական պարապմունքներ, որոնք կօգնեն հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին` շփվելու այլ աղջիկների ու կանանց հետ,
  • կարծիքներ փոխանակել աշխատանք գտնելու և սկսելու վերաբերյալ,
  • աջակցել այն կանանց, ովքեր տանը կամ հասարակական այլ վայրերում անտեսված են ու մեկուսացված,
  • առաջարկել լիդերության և սոցիալական հմտությունների վերաբերյալ դասընթացներ:

Հասարակությունն ավելի ուժեղ է, երբ բոլորն են ներգրավված

Հաշմանդամություն ունեցող կանայք պետք է իմանան, որ յուրաքանչյուր ոլորտում էլ քննարկումներ և որոշումներ են կայացվում ոչ միայն հաշմանդամության մասին, այլև ընդհանրապես բոլոր մարդկանց իրավունքների ու խնդիրների վերաբերյալ: Ոչ ոք այդ հարցերի պատասխանները չգիտի: Բոլորը` կանայք և տղամարդիկ, հաշմանդամություն ունեցողները և նրանք, ովքեր պայքարում են մարդկանց և աշխատավորների իրավունքների, ինչպես նաև ողջ աշխարհի կանանց արժանապատվության համար, պետք է համախմբվեն և փորձեն աջակցել հաշմանդամություն ունեցող կանանց` ապրելու առողջ, անկախ և բարեկեցիկ կյանքով:

 

Font+-
Contrast