Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Ինչ է հաշմանդամությունը

Հաշմանդամություն ունեցող կանայք իրենց ֆիզիկական սահմանափակումների մասին խոսելիս հաճախ օգտագործում են «խնդիրներ ունեցող» հասկացությունը: Դրանց թվում են կուրությունը, խլությունը, քայլելու կամ խոսելու, ընկալելու կամ սովորելու դժվարությունը:         Հաշմանդամություն ունեցող կինը կարող է տեղաշարժվել, տեսնել, լսել կամ սովորել ու հասկանալ միանգամայն այլ կերպ, քան մյուս կանայք: Նա այլ ձևով է հաղորդակցվում, ուտում, լոգանք ընդունում, հագնվում, հոգ տանում ու կերակրում իր երեխային: Իր սահմանափակումներին հարմարվելը նրա կյանքի սովորական մասն է: Թեև յուրաքանչյուր կին առօրյայում կարողանում է լուծել հաշմանդամության առաջացրած խնդիրները, սակայն հանդիպում է սոցիալական, ֆիզիկական, մշակութային և տնտեսական այնպիսի պատնեշների, որոնք նրան թույլ չեն տալիս ստանալ պատշաճ բուժսպասարկում, կրթություն, մասնագիտական պատրաստվածություն և ունենալ զբաղվածություն:
Հասարակությունն իր մեջ ներառում է խնդիրներ ունեցող մարդկանց: Դա կյանքի բնականոն ընթացքն է: Բայց բնական չէ, երբ մարդկանց հանդեպ խտրականություն են դրսևորում, կամ նրանց բացառում են հասարակությունից միայն նրա համար, որ վերջիններս խնդիրներ ունեն:

Font+-
Contrast