Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Ընտանիքի պլանավորում

Կանայք ավելի առողջ են, երբ կարողանում են ինքնուրույն որոշել` երբ ունենան սեռական հարաբերություն, և երբ` երեխաներ: Հակաբեղմնավորիչներից օգտվողներն ավելի հեշտ են որոշումներ կայացնում: Այդ մի-ջոցները կանանց թույլ են տալիս`
 որոշել, թե քանի երեխա են ուզում ունենալ, և` երբ,
 կանխել անցանկալի հղիությունը,
 կնոջն ու զուգընկերոջը սեռական հարաբերությունից առավել հաճույք ստանալ, քանի որ չկա հղիանալու վտանգ:
Որոշ հակաμեղմնավորիչներ ունեն իրենց առավելությունները, օրինակ`
 պահպանակները պաշտպանում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, ներառյալª ՄԻԱՎ-ից,
 հորմոնալ միջոցները կարգավորում են անկանոն դաշտանը և դրա հետևանքով առաջացած ցավը:
Ցավոք, ոմանք չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ` տարբեր պատճառներով: Որոշ կանայք մտածում են, որ դրանք վնասում են առողջությունը: Կամ այդ միջոցներից օգտվողները չեն կարող հավատարիմ լինել իրենց ամուսիններին, և որ սեռական կյանքով ապրել են նախքան ամուսնությունը: Երբեմն էլ կրոնն է արգելում հակաբեղմնավորիչների օգտագործումը: Լինում են դեպքեր, երμ կառավարության կարծիքով կինն իրավունք չունի որոշելու` երբ երեխա ունենա: Հնարավոր է, որ տեղեկատվությունը և այդ միջոցները հասանելի չլինեն հաշմանդամություն ունեցող կնոջը: Ոմանց, նույնիսկ բուժաշխատողներին, թվում է, թե նա չի կարող ապրել սեռական կյանքով և ունենալ երեխաներ: Այդ իսկ պատճառով չեն տրամադրում համապատասխան տեղեկատվություն կամ խորհուրդներ:
Այս գլխում ներկայացված հակաբեղմնավորիչ միջոցներից կարելի է ընտրել ամենահարմարը:
Նախքան որևէ հակաբեղմնավորիչ ընտրելը` ուսումնասիրեք ցուցակը` դրա արդյունավետության մասին տեղեկանալու համար: Դուք պետք է հաշվի առնեք նաև

Font+-
Contrast