Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Բուժզննում

Հաշմանդամություն ունեցող կանայք բուժզննման կարիք ունեն

Ոմանց կարծիքով հաշմանդամություն ունեցող կնոջ միակ մտահոգությունը հաշմանդամությունն է, և նա այլ բուժզննման կարիք չունի: Իրականում այդպես չէ: 2-3 տարին մեկ կատարվող բուժզննումը, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, առողջական խնդիրների վաղ հայտնաբերման և բուժման համար շատ կարևոր է:
Հաշմանդամություն ունեցող կանայք հաճախ բուժզննման հետ կապված խնդիրներ են ունենում: Հնարավոր է, որ չցանկանաք բուժզննում անցնել, քանի որ մեծացել եք ձեր մարմնից ամաչելու զգացողությամբ, և տհաճ կլինի, երբ ինչ-որ մեկը դիպչի ձեզ: Կամ ձեր կյանքի ընթացքում եղել են այնքան բուժզննումներ ու վիրահատություններ, որ այլևս չունեք որևէ բուժաշխատողի տեսնելու ցանկություն:           Բայց քանի որ ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ մյուս կանանց համար շատ կարևոր են պարբերական բուժզննումները, ուստի այս և առողջությանը վերաբերող այլ գրքերից հնարավորինս մանրամասն տեղեկացեք այդ մասին: Այնուհետև կարող եք դիմել տարածքային բուժաշխատողներին, առողջապահության նախարարությանը, հիվանդանոցներին` պահանջելով, որ այդ ծառայությունները մատչելի լինեն ձեզ և հաշմանդամություն ունեցող այլ անձանց համար:
Այս բաժնում  տեղեկություններ կգտնեք կրծքի և սեռական ներքին օրգանների բուժզննումների մասին: Դրանք անհրաժեշտ են յուրաքանչյուր կնոջ առողջությունը պահպանելու համար:

Ինչ կարող ենք իմանալ պարբերական բուժզննումներից

Որոշ առողջական խնդիրներ կարելի է պարզել պարբերական բուժզննումների միջոցով: Երբեմն մարդիկ չեն գիտակցում այդ, մինչև որ հիվանդությունը շատ է բարդանում և խորանում: Կան որոշ առողջական խնդիրներ, որոնք վաղ հայտնաբերման դեպքում ենթակա են բուժման` սակավարյունություն, թոքախտ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններ:
Կնոջ համար կարևոր է երկու բուժզննում` կրծքի և սեռական օրգանների: Ամենատարածվածը կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղն է, որոնք բուժզննման միջոցով կարելի է շուտ հայտնաբերել և բուժել:

Ինչպես նախապատրաստվել կրծքի և կանանց սեռական օրգանների բուժզննմանը

54545Խնդրեք բուժաշխատողին` ձեզ ներկայացնի բոլոր այն գործողությունները, որ կատարելու է, և բացատրի այն, ինչը ձեզ անհասկանալի է: Լավ կլինի նախօրոք պատրաստել բոլոր այն հարցերը, որոնք ուղղելու եք բժշկին:
Որպես հաշմանդամություն ունեցող կին, հնարավոր է, որ բուժզննման ընթացքում այլ կարիքներ ևս ունենաք: Հնարավորության դեպքում ընտանիքի որևէ անդամ կամ ընկեր թող ձեզ հետ լինեն բուժզննման ողջ ընթացքում:
Նախապես զրուցեք բուժաշխատողի հետ ձեր անձնական կարիքների մասին, որպեսզի նրա օգնությամբ ավելի հարմար և ապահով զգաք:  Եթե խուլ եք կամ ունեք թույլ լսողություն, ապա եկեք ձեր ընկերոջ հետ, ով կարող է խոսել ժեստերի լեզվով և կօգնի հաղորդակցվել բժշկի հետ:
Կույր կամ թույլ տեսողություն ունեցողի հետ եկած ընկերը նրան կբացատրի բուժզննումը: Խնդրեք բուժաշխատողին, որ մանրամասն ներկայացնի իր արածը և այն ամենը, ինչը չեք կարող տեսնել:
Եթե ունեք շարժողական խնդիրներ կամ չեք կարող հեշտությամբ տեղաշարժվել,  ձեր ընկերոջ հետ նախօրոք մտածեք` ինչպես եք մտնելու հիվանդանոց կամ որևէ այլ բուժհաստատություն:
Մտավոր խնդիրներ ունենալու դեպքում, եթե կրծքի կամ սեռական օրգանների բուժզննումը ձեզ վախեցնում, նյարդայնացնում կամ անհարմարություններ է պատճառում, խնդրեք վստահելի մեկին, որ ձեր կողքին լինի ողջ ընթացքում:
Ընտանիքի անդամները և խնամակալները կարող են օգնել մտավոր խնդիրներ ունեցող կանանց:
Նախօրոք զրուցեք բուժզննման մասին: Ընտանիքի անդամները և ընկերները կարող են մտավոր խնդիրներ ունեցող կնոջը բացատրել, թե ինչ է տեղի ունենալու բուժզննման ընթացքում: Օգնեք նրան հասկանալ, որ դա կարևոր է իր առողջության համար: Ներկայացրեք ողջ ընթացքը և պատասխանեք նրա հարցերին:

  • Հնարավորության դեպքում նախօրոք այցելեք հիվանդանոց: Մի օր առաջ նրա հետ եղեք այնտեղ, ուր տեղի է ունենալու զննումը:Untitled
  • Վստահելի մեկը թող ուղեկցի նրան: Ցանկության դեպքում ընտանիքի որևէ անդամ կամ ընկեր կարող են լինել նրա կողքին: Եթե բժիշկը տղամարդ է, համոզվեք, որ զննման ողջ ընթացքում նրա կողքին կլինի վստահելի մի կին:
    Բուժաշխատողները կարող են օգնել.
  • Բուժզննումից առաջ նորից բացատրեք ամեն ինչ: Ներկայացրեք` ինչ է տեղի ունենալու, և պարզեք` նա հարցեր ունի±, թե± ոչ: Հավանաբար, ավելի քիչ կանհանգստանա, եթե կարողանա բուժզննումից առաջ ձեզ հարցեր ուղղել:
  • Նրան ցույց տվեք օգտագործվող գործիքները, օրինակ` հայելին: Համոզվեք, որ նա տեղյակ է, թե ինչ է վերջինս, որպեսզի այն նրան չզարմացնի: Ցանկության դեպքում թույլ տվեք, որ ձեռք տա գործիքին:
  • Զրուցեք նրա հետ բուժզննման ընթացքում: Ամեն պահ բացատրեք, թե ինչ է տեղի ունենում: Ասեք ձեր հաջորդ քայլի մասին: Հարցրեք` նա պատրաստ է, և սպասեք, մինչև համաձայնի: Այսկերպ նա կտիրապետի իրավիճակին:
    Chapter6

 Բուժաշխատողի մոտ

Շատ հիվանդանոցներում և կլինիկաներում զննասեղանները բարձր են ու դժվարություններ են ստեղծում այն կանանց համար, ովքեր խնդիրներ ունեն ոտքերը բացելու և դրանք անշարժ պահելու հարցում:

Ոչ բարձր զննասեղանները լավագույն լուծումն են գրեթե բոլոր հաշմանդամություն  ունեցող կանանց համար:

Սեռական օրգանները զննելիս դուք որևէ հատուկ սեղանի անհրաժեշտություն չեք ունենա: Բուժաշխատողը այն կարող է անել ցանկացած հարթ, կայուն մակերեսի վրա, նույնիսկ` մաքուր կտորով ծածկված հատակի:

Որոշ կանայք առաջին անգամ հայելի տեսնելիս վախենում են: Կարծում են, թե այն իրենց ցավ կպատճառի: Եթե պատրաստվում եք զննել մի կնոջ, ով ձեզ առաջին անգամ է այցելել, ապա ցույց տվեք փոքր հայելի, եթե նույնիսկ պատրաստվում եք օգտագործել ավելի մեծը: Համոզվեք, որ նա հանգիստ է: Այնուհետև նրան շնորհակալություն հայտնեք, որ այդքան թեթևացրեց բուժզննման ընթացքը:

Քայլեր ձեռնարկեք դիզռեֆլեքսիան (հանկարծակի առաջացած արյան բարձր ճնշում, որն ուղեկցվում է ուժեղ գլխացավով) կանխելու համար

Դիզռեֆլեքսիա հաճախ ունենում են ողնաշարի վնասվածքներով անձիք: Դա օրգանիզմի հակազդեցությունն է այն ազդակներին, որոնք սովորաբար ցավ կամ անհարմարություն են պատճառում: Մարդը ոչինչ չի զգում վնասվածքի պատճառով:

          Կնոջ սեռական օրգանների զննման ընթացքում դիզռեֆլեքսիան կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.

  • Երբ կնոջ մարմինը դիպչում է կոշտ զննասեղանին կամ այլ մակերևույթի (եթե նույնիսկ նա չի զգում այդ շփումը):
  • Բուժաշխատողի ձեռքի կամ գործիքի հետ (ինչպիսին է հայելին) շփումից հեշտոցում կամ ուղիղ աղիքում առաջացած ճնշման հետևանքով, հատկապես, եթե այն սառն է:
  • Հիվանդանոցում եղած ցածր ջերմաստիճանից:
  • Միզելու համար տեղադրված ռետինե խողովակի պատճառով, որը թեքվել կամ ոլորվել է:

Կարևոր է. եթե զննում եք ողնաշարի վնասվածքով որևէ կնոջ, ապա ուշադիր եղեք` նկատելու դիզռեֆլեքսիայի նախանշանները, և պատրաստ` ցանկացած պահի դադարեցնելու զննումը: Արյան բարձր ճնշումը կարող է ցնցումների պատճառ դառնալ և գլխուղեղում առաջացնել ներքին արյունահոսություն: Նման վիճակում գտնվող անձին մենակ մի թողեք:

Եթե առկա են լարված կամ պրկված մկաններ

Զննման ժամանակ մկանները կարող են հանկարծակի կծկվել և քարանալ: Սա ավելի հաճախ պատահում է ողնաշարի վնասվածք կամ ուղեղի կաթված ստացած կանանց հետ: Նման կծկում կարող է լինել, երբ.

  • դուք տեղավորվում եք զննասեղանի վրա,
  • պառկած եք անհարմար դիրքով,
  • գործիքը, ինչպիսին է հայելին, տեղադրվում է ձեր հեշտոցի մեջ,
  • բուժզննման ժամանակ բուժաշխատողը մատնները մտցնում է ձեր հեշտոցի կամ հետանցքի մեջ:

Եթե ունենում եք մկանային կծկումներ, ապա խնդրեք բուժաշխատողին` դանդաղ գործի, որ թուլանալու ավելի շատ ժամանակ ունենաք: Եթե բուժզննման ընթացքում ձեր մկանները կծկվում են, խնդրեք նրան` դադարեցնի զննումը և սպասի, մինչև դրանք նորից թուլանան կամ փափկեն: Մի’ սեղմեք կծկված մկանները, քանի որ դրանով ավելի կսաստկացնեք կծկումները: Ձեր ընկերը կարող է նրբորեն պահել կծկված հատվածը, մինչև մկանները նորից թուլանան:

Զննումն ավելի հեշտ կլինի, եթե գտնեք ձեզ հարմար դիրք, որը կօգնի հանգստանալ, և ստիպված չեք լինի լարվել` տվյալ դիրքը պահպանելու համար: Խնդրեք մտերիմներից մեկին` օգնի ձեզ, որպեսզի կարողանաք պահպանել ձեր մարմնի դիրքը զննման ընթացքում: Եթե չկա այդպիսի հնարավորություն, ապա կարող եք ոլորած վերմակներ տեղադրել ծնկների տակ:

Ուշադրություն: Խորհուրդ չի տրվում շոյել կամ մերսել կծկված մկանները: Այն կարող է ավելի սաստկացնել մկանային կծկումները:

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս` ուղղակիորեն դիմեք նրանց, տվեք իրենց առողջությանը վերաբերող հարցեր, նույնիսկ այն դեպքում, երբ նա սենյակում մենակ չեն: Նրանց հետ զրուցեք այնպես, ինչպես կզրուցեիք այլ անձանց հետ, եթե նույնիսկ խոսելու հետ կապված դժվարություններ ունեն:

Երբ զննում եք կույր կամ թույլ տեսողություն ունեցող կնոջ

Կույր կինը որևէ անծանոթ վայրում, ինչպիսին է կլինիկան, կարող է շփոթության մեջ ընկնել: Նա չգիտի` ինչպես են դասավորված իրերը և ուր պետք է գնալ: Երբեմն մարդիկ կոպիտ են վարվում կույր կնոջ հետ և նրան տեղաշարժում են: Սա հարգանքի դրսևորում չէ: Երբ ուղեկցում եք որևէ կույր կնոջ, մի5 բռնեք նրա ձեռքից կամ թևից: Երբեմն նրանք «տեսնում են» շոշափելու միջոցով: Դրա փոխարեն նրան թույլ տվեք բռնել ձեր ձեռքը կամ այն դնել ձեր ափի մեջ: Բացատրեք, թե ինչպես են առարկաները դասավորված, և թե ուր եք գնում: Այդ դեպքում նա հեշտությամբ կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել տվյալ տարածքում և զննման ընթացքում իրեն ավելի վստահ զգա:

Խուլ կամ թույլ լսողություն ունեցող կնոջ բուժզննումը

2Խուլ կնոջ համար հիվանդանոց այցելելը դառնում է հիասթափեցնող, եթե այնտեղ ոչ ոք չի խոսում ժեստերի լեզվով: Երբեմն նա կարող է իր հետ բերել այդ լեզվին տիրապետող մեկին, որպեսզի նա իր համար թարգմանի բուժաշխատողի ասածը: Այս դեպքում զրուցելիս կամ պատասխանը լսելիս` ձեր հայացքն ուղղեք խուլ կնոջը: Այն իր մեջ ներառում է նաև թարգմանչին լսելու ընթացքը: Նայեք միայն կնոջը: Թարգմանիչը այդտեղ է օգնելու համար, իսկ խուլ կինն այն անձն է, ով այցելել է ձեզ` բուժօգնություն ստանալու նպատակով:
Երբ զննում եք մտավոր խնդիրներով որևէ կնոջ
Այս կանանց ևս պետք է տեղեկացնել իրենց առողջության մասին: Կնոջը որևէ μան μացատրելիս, հավանաμար, ձեզանից ավելի երկար ժամանակ պահանջվի: Նրան պարզապես ՙհասկացել ես՚ հարցնելու փոխարեն, խնդրեք, որ իր μառերով պատմի հասկացածը:

Font+-
Contrast