Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Առողջ սնունդ

 Լավ սնվել ` առողջ լինելու համար

Բոլոր կանայք կարիք ունեն լավ սննդի`  առողջ լինելու, հիվանդություններից զերծ մնալու և μարեհաջող ծննդաμերելու համար: Սակայն աղքատ երկրներում, ուր կանայք  μարեկեցիկ կյանքով չեն ապրում, ավելի շատ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան: Եթե սնունդը հավասարաչափ չի μաշխվում ընտանիքի անդամների ու համայնքի միջև, ապա սովորաμար դա վերաμերում է հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց:
Մանկությունից սկսած աղջիկներին ավելի քիչ սնունդ են տալիս, քան տղաներին: Արդյունքում երեխան կարող է մեծանալ շատ  թույլ, նրա օրգանիզմի իմունիտե տը ցածր կլինի, ոսկորները լավ չեն զարգանա, և հետագայում կարող է հաշմանդամություն առաջանալ: Հաշմանդամություն ունեցող աղջկա թերսնումը ավելի կխորացնի այն: Կանայք, ովքեր բավականաչափ սնունդ չեն ընդունում, կարող են հիվանդանալ և լուրջ խնդիրներ ունենալ:

Առողջարար դիետա

Դուք կարող եք ընդունել սովորական սնունդ, եթե հնարավոր է, ավելացրեք նաև այլ տեսակի սնունդ, որն առկա է ձեր համայնքում և օգտակար` ձեր առողջությանը: Սպիտակուցներով հարուստ սնունդը հատկապես առողջարար է մաշկի ու մկանների համար, իսկ կալցիում պարունակողը` (կաթ և կաթնամթերք, կանաչ տերևներով բանջարեղեն, ոլոռի տեսակներ, խեցեմորթ) ոսկորների:

Ահա որոշ առաջարկություններ.

  • Ոչ թանկարժեք սնունդ` բրինձ, եգիպտացորեն, կորեկ, ցորեն:
  • Սպիտակուցով հարուստ սննդամթերք, օրինակ` կաթ, յոգուրտ, պանիր, ձու, ձուկ կամ միս, որոնք կօգնեն մարմնի կազմավորմանը:
  • Սպիտակուց պարունակող այլ սնունդ, ինչպիսիք են լոբին, ոսպը, սերմերը, ընդեղենը, ջրիմուռը, ոլոռը, սոյան:
  • Մրգերն ու բանջարեղենը հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով:

Սրանք օգնում են վերականգնել մարմինը:

  • Քիչ քանակությամբ ճարպ և շաքար, որոնց շնորհիվ էներգիա է հաղորդվում մարմնին:Սննդային բուրգ 1

 

Font+-
Contrast