Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Հոգեկան առողջություն

Chapter3

Առողջ միտք ու հոգի ունենալն այնքան կարևոր է, որքան առողջ մարմին ունենալը: Երբ առողջ են քո միտքն ու հոգին, ինքնավստահություն ես ձեռք բերում և կարող ես հոգալ քո և ընտանիքիդ մասին, տեսնում ու հասկանում ես խնդիրները, անում ամեն ինչ  դրանք լուծելու համար, պլանավորում ես քո ապագան և ուրիշների հետ բարեկամություն ու ընկերություն հաստատում: Երբ հոգեպես առողջ ես, կարող ես շրջապատից օգնություն ստանալ ու գնահատել քո անձը:

Հաշմանդամություն ունեցող շատ կանայք, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ, կյանքում հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների, խնդիրների ու արգելքների, որոնք կամ դժվարությամբ կամ ընդհանրապես չեն հաղթահարում: Երբեմն հոգեկան խնդիրների պատճառ է դառնում կանանց հաշմանդամությունը: Բայց, սովորաբար, դրա հիմնական պատճառը հասարակության վերաբերմունքն է հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ:

Այս գլխում նկարագրվում են հոգեկան հիվանդության պատճառներն ու նշանները, և թե ինչպես են հաշմանդամություն ունեցող կանայք բախվում դրանց:  Նկարագրվում են նաև սովորական հոգեկան խնդիրներ, և թե կանայք ինչպես կարող են հաղթահարել դրանք, որպեսզի ավելի լավ զգան: Այս բաժնում նշվում է նաև, թե  ընտանիքն ու հասարակությունը ինչպես կարող են նպաստել հոգեկան խնդիրների լուծմանը:
Հոգեկան հիվանդության պատճառները
Հոգեկան առողջության խնդիրներից և պատճառներից են նյարդային և հոգեկան ցնցումները, խտրականությունը, մեկուսացումը, տրավմաները, որոնց հանդիպում են հաշմանդամություն ունեցող կանայք: Իհարկե, ոչ բոլորն են, այս խնդիրների հետևանքով հոգեկան շեղումներ ստանում: Օրինակ` սթրեսը հոգեկան առողջության խնդիր չէ, բայց եթե երկար ժամանակ տառապում եք դրանով, այն կարող է  դառնալ հոգեկան խնդիրՁեր կյանքում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունները միշտ չէ, որ հոգեկան առողջության խնդիրներ են առաջացնում, սակայն, եթե ժամանակին ոչ մի աջակցություն չստանաք և համապատասխան քայլեր չձեռնարկեք, ապա արդյունքում կարող եք լուրջ խնդիրներ ունենալ:
Հոգեկան առողջության խնդիրների մասին մտածելիս հիշեք.
•  Չկա ոչ մի հստակ սահման կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և հոգեկան առողջության խնդիրների միջև:
•  Կյանքի տարμեր փուլերում շատերը կարող են ունենալ ստրեսի որոշ նշաններ:
•  Հոգեկան առողջության խնդիրների ախտանիշները նույնը չեն տարμեր հասարակություններում:  Տվյալ հասարակության համար սովորական թվացող տարօրինակ վարքագիծը  կարող է անընդունելի լինել այլ հասարակության ներկայացուցչի համար:

Եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկն ունի հոգեկան խնդիրներ, նրան ավելի լավ ուսումնասիրեք: Լսեք ուրիշների կարծիքը նրա խառնվածքի մասին և գնահատեք նկատված փոփոխությունը: Քանի որ հոգեկան խնդիրների արմատները ընտանիքում կամհասարակության մեջ են, մտածեք, թե դրանք որքանով են նպաստում խնդրին: Բայց ոչ μոլոր հոգեկան խնդիրներն է հնարավոր μացահայտել: Երբեմն չգիտենք դրանց առաջացման պատճառները:

Սթրես (հոգեկան ցնցում)

Content goes hereԵրբ դուք երկար ժամանակ ստրեսային վիճակում եք, ունեք անկումային տրամադրություն և չեք կարող հաղթահարել այն, առաջանում են հոգեկան խնդիրներ: Ամեն ինչ կարող է արդանալ, եթե շարունակեք չգնահատել ձեզ և անտեսել ձեր կարիքները: Ֆիզիկական փոփոխությունները և սթրեսի պատճառով առաջացած հիվանդությունները Երբ սթրեսային վիճակում եք, ձեր մարմինը պատրաստ է արագորեն ընդունել տարբեր հիվանդություններ և նպաստել առավել լարվածությանը: Որոշ փոփոխություններ, որոնք կարող են ի հայտ գալ.

• Սիրտն ավելի արագ է բաբախում: • Բարձրանում է արյան ճնշումը: • Մարդը սկսում է ավելի արագ շնչել: • Խանգարվում է մարսողությունը: Եթե սթրեսը ուժեղ է և հանկարծակի, կարող եք ձեր մարմնում զգալ այս փոփոխությունները: Այնուհետև, երբ դրանից ձերբազատվեք, ձեր մարմինը կվերստանա իր բնական վիճակը: Բայց, եթե այն բացահայտ չէ ու դանդաղ է ներազդում, ապա կարող եք և չնկատել, թե ինչպես է քայքայում ձեր առողջությունը: Երկարատև սթրեսը կարող է ֆիզիկական խնդիրներ առաջացնել. գլխացավեր, աղիքային հիվանդություն, էներգիայի բացակայություն: Ժամանակի ընթացքում այն կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը:

Սոցիալական խնդիրները սթրես են առաջացնում

Շատարգելքներ, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող կանանց ստանալու  բժշկական հոգածություն, ստրեսի պատճառ են դառնում նրանց կյանքում: Քանի որ վերջիններս չափազանց հաճախ են ստրես տանում, ուստի հատկապես նրանց է անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իրենց ավելի ուժեղ և վստահ զգան:

Սեռ (Գենդեր )

Սեռը այն հասկացությունն է, երբ հասարակությունը սահմանում է տղամարդ կամ կին լինելու նշանակությունը: Այն հասարակության մեջ, որտեղ աղջիկները գնահատված չեն, տղաների չափ, նրանք հաճախ են հանդիպում սթրեսային իրավիճակների: Ձեր եղբայրները կարող են ավելի լավ կրթություն կամ սնունդ ստանալ, քան դուք: Դուք հաճախ եք արժանանուում շատ քննադատության: Ձեր քրտնաջան աշխատանքը աննկատ կարող է մնալ: Հաշմանդամություն ունեցող աղջիկը ավելի հաճախ է ենթարկվում խտրականության, քան տղան կամ լիարժեք ֆիզիկականով աղջիկը: Երբ մեծանաք, չեք հավատա, որ արժանի եք ձեր զուգընկերոջ կամ ընտանիքի կողմից ուշադրության, հիվանդ լինելու դեպքում բժշկական հոգածության, կամ արժանի եք զարգացնել ձեր կարողությունները: Երբ այսպիսի զգացողություն ունենաք, կմտածեք, որ անկարևոր եք ձեր ընտանիքի կամ հասարակության համար: Այդօրիակ վերաբերմունքը բնական ու ճիշտ կհամարեք, մինչդեռ իրականում այն սխալ է ու անարդար: 

Աղքատություն

Երբ ընտանիքը աղքատ է, հաշմանդամություն ունեցող կնոջ համար դժվար հմտությունների ու կարողությունների ձեռքբերումը: Նա չի կարողանա ունենալ լսողական ապարատներ ու ձեռնափայտեր, որպեսզի դպրոց գնա: Երբ հաշմանդամություն ունեցող կինը հնարավորություն չունի իր ընտանիքին օգնելու, կարող է բեռ համարվել վերջինիս համար: Երբ ընտանիքում սննդի պակաս կա, հիմնականում տրվում է այն անդամներին, ովքեր աշխատում են և պահում ընտանիքը:

Մարմնի պատկերը

Հասարակությունը հաշմանդամություն ունեցող կնոջը քիչ է արժևորում, քանի որ նա չի համապատասխանում իր պատկերացրած գեղեցիկ կնոջ կերպարին: Բայց հաշմանդամություն ունեցող կանայք շրջապատում տեսնում են տարբեր խառնվածքներով մարդկանց և ի զորու են գնահատել այդ տարբերությունները: Նրանք կարող են հասարակության մեջ երևալ գեղեցիկարտահայտություններով և ժեստերով, անվասայլակներով, ձեռնափայտերով, ջղաձգումներով:

Մեկուսացում

Մեկուսացում Հաշմանդամություն ունեցող աղջիկները մեծանում են տարանջատված մյուս երեխաներից, և հնարավորություն չունեն ընկերներ ձեռք բերել: Նրանք չեն կարող սովորել սոցիալական հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրենցª մեծերի նման կայուն ընկերություն ստեղծելու համար: Մենակ և մեկուսացված մնալը սթրեսի պատճառ է դառնում: Ինքնավստահ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ ընկերներ ու ինտեգրվել հասարակությանը: Հաշմանդամություն ունեցող դեռահաս կինը նույնպես աջակցության կարիք ունի և սեռական կյանքի մասին տեղեկանալու իրավունք: Նա ևս կարող է սեռական հարաբերություն ունենալ:

Աշխատանքային հմտություններ

Աշխատանքային հմտություններ Հաշմանդամություն ունեցող կանայք ավելի քիչ հնարավորություններ ունեն աշխատանքին վերաբերող դասընթացներին մասնակցելու: Այդ իսկ պատճառով նրանք չեն կարող գումար վաստակել: Եթե չի հաջողվում աշխատանք գտնել, ավելի է դժվարանում նրանց համար իրենց ընտանիքներին օգնելը: Հոգեկան առողջության ընդհանուր խնդիրներ Չնայած հոգեկան վատ առողջության շատ տեսակներ կան, բայց դրանցից ա- մենատարածվածներն են անհանգստությունն ու հուզմունքը, ճնշվածությունը, տրավ- մաների հանդեպ հակազդեցությունները, ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահումը:

Ճնշվածություն (չափազանց տխրության զգացողություն կամ զգացողության լիովին բացակայություն)

Ճնշվածությունը ներգործում է հաշմանդամություն ունեցող կանանց 10-ից 5-ի վրա, մինչդեռ ոչ հաշմանդամ կանանց 10-ից 2-ին է այն ազդում: Այս ամենը զարմանալի չէ, որովհետև հաշմանդամություն ունեցող կանայք չունեն կրթություն ստանալու հնարավորություն, չեն կարող ինքնավստահություն ձեռք բերել և սովորել ինքնուրույն գործել: Երբ մեծանում եք, ձեր առողջության հետ կապված փոփոխություններն ու սոցիալական արգելքները ավելի են դժվարացնում ձեր կյանքը, չեք կարող անել այն, ինչ ցանկանում եք, և, հետևաբար, զգում եք ձեզ ավելի դժբախտ ու ճնշված: Ախտանիշներ • տրամադրության անկում ամբողջ օրվա ընթացքում, • անքնություն կամ չափից ավելի շատ քուն, • սթափ մտածելու դժվարություն, • հաճելի գործողությունների նկատմամբ հետաքրքրության կորուստ (ախորժակ, սեռական հարաբերություն), • ֆիզիկական խնդիրներ, ինչպիսիք ենª գլխացավեր կամ աղիքային խնդիրներ, որոնք հիվանդության պատճառներից չեն, • էներգիայի պակաս ակտիվ գործունեություն ծավալելիս, • մտքեր մահվան կամ ինքնասպանության մասին:
Font+-
Contrast