Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Հղիություն

 Երեխա ունենալու որոշում

Հղիանալն անձնական որոշում է, և յուրաքանչյուր կին իրավունք ունի որոշելու`  երբ է ուզում կամ ուզում է, արդյոք, երեխաներ ունենալ: Ողջ աշխարհում կան կանայք, ովքեր հարկադրված են երեխաներ ունենում, նրանք ճնշման են ենթարկվում իրենց զուգընկերների, ընտանիքների և համայնքների կողմից և հաճախ ունենում են այնքան երեխաներ, որքան հնարավոր է:

Իսկ հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում առկա է հակառակ գործընթացը: Նրանց վրա ճնշում են գործադրում, որ չհղիանան: Կանանցից ոմանք ամլացման են ենթարկվում` չհղիանալու համար: Մյուսներին ստիպում են ընդհատել հղիությունը, նույնիսկ այն վայրերում, ուր աբորտն իրավական չէ:
Կա թյուր կարծիք, թե վերջիններս լավ մայրեր լինել չեն կարող, կամ նրանց երեխաները նույնպես հաշմանդամություն կունենան: Չկա հաստատող ոչ մի պատճառ, ըստ որի հաշմանդամություն ունեցող կանանցից ոմանք չեն կարող հղիանալ, ունենալ առողջ երեխաներ և լավ մայրեր լինել (տես գլուխ 12-րդ):
Բայց, ամեն դեպքում, հաշմանդամության որոշ տեսակներ ունեցող կանայք պետք է հղիության ընթացքում որոշ հարցերում զգույշ լինեն, և, հնարավոր է, որ այդ շրջանում ավելի շատ օգնության կարիք զգան:
Այս գլխում տեղեկատվություն է տրվում հղիության ընթացքում կնոջ մարմնում կատարվող փոփոխությունների մասին, ինչպես է այն ազդում հաշմանդամության ո-րոշ տեսակների վրա, և թե ինչ միջոցներ գործածել, որպեսզի հղիությունն ու ծննդաբերությունն ապահով ընթանան:

Հղիանալուց առաջ այս հարցերի շուրջ մտածելը կարող է ձեզ օգնել.

Յուրաքանչյուր կին պետք է ինքնուրույն որոշի, թե քանի՞ երեխա է ուզում ունենալ և երբ: Դա կախված է նրա տարիքից, առողջական վիճակից և ապրելակերպից:

  • Ուզու՞ մ եք երեխաներ ունենալ:
  • Եթե արդեն ունեք, կարո՞ ղ եք հոգ տանել ևս մեկի մասին:
  • Ձեր մարմինը վերականգնվե՞լ է վերջին ծննդաբերությունից հետո:
  • Կարո՞ ղ եք ինքնուրույն խնամել ձեր երեխային:
  • Ունե՞ք զուգընկեր կամ ընտանիք, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:
  • Որևէ մեկը ստիպու՞մ է երեխա ունենալ:
  • Հղիությունը կարո՞ղ է ազդել ձեր հաշմանդամության վրա:

Երեխան ի°նչ սեռի է պատկանելու

Պտղի սեռը կախված է տղամարդու սերմնաբջիջներից, որոնց գրեթե կեսից տղա է սաղմնավորվում, մյուս կեսից` աղջիկ, և միայն մեկն է բեղմնավորում կնոջ ձվաբջիջը: Այս գործընթացը նույնն է բոլոր կանանց դեպքում` անկախ հաշմանդամությունից: Այն համայնքներում, ուր նախընտրում են տղա երեխաներ, հաճախ չունենալու համար մեղադրում են կանանց: Դա արդարացի չէ ոչ աղջիկների հանդեպ, որոնց սեռը պետք է այնքան արժևորել, որքան տղաներինը, և ոչ էլ կանանց հանդեպ, քանի որ տղամարդու սերմնաբջիջն է որոշում երեխայի սեռը:

Հղիության և ծննդաբերության պլանավորումը

Ողջ աշխարհում որոշ կանայք ծննդաբերում են տանը` համայնքային մանկաբարձուհու օգնությամբ: Այս եղանակն ապահով է և՛ կնոջ, և՛ երեխայի համար, հատկապես, եթե բուժաշխատողը փորձառու է: Հաշմանդամություն ունեցող կնոջ դեպքում նրա ներկայությունը նույնպես անհրաժեշտ է հղիության և ծննդաբերության ողջ ընթացքում: Նույնիսկ փորձված մանկաբարձուհու պարագայում լինում են դեպքեր, երբ կինը հիվանդանոցային խնամքի կարիք է ունենում:
Հաշմանդամության որոշ տեսակներ ունեցող կանանց, ովքեր գտնվում են բարդությունների առաջացման մեծ վտանգի տակ, սպասարկում են միայն հիվանդանոցներում: Օրինակ `

  • Ունեք այնպիսի հաշմանդամություն, որի դեպքում չեք կարող լայն բացել ոտքերը` ուղեղի կաթված,հոդաբորբ կամ մկանային սուր կծկումներ: Ծննդաբերության ընթացքում պետք է ոտքերը լայն բացած պահեք 2-3 ժամ կամ երեխային լույս աշխարհ բերեք վիրահատական միջամտությամբ:
  •  Եթե շատ կարճահասակ եք, ձեր հետույքային ոսկորները, հնարավոր է` այնքան լայն չլինեն, որ երեխան կարողանա ծնվել բնական ճանապարհով: Կամ ձեր մարմնում արյան քիչ քանակության պատճառով փոխպատվաստման կարիք ունենաք կախված այն բանից, թե ծննդաբերության ընթացքում որքան արյուն եք կորցրել:
  • Ունեք ողնաշարի լուրջ վնասվածք (T6 կամ ավելի լուրջ վնասվածքներ), վտանգ կա, որ դուք կարող եք ձեռք բերել հիպերռեֆլեքսիա (գերհակազդեցություն)` կյանքի համար վտանգավոր արյան բարձր ճնշում:

Կազմեք գործողությունների ծրագիր
Քանի որ հաշմանդամություն ունեցող կնոջ համար դժվար է բժշկական զննումների գնալը, ուստի յուրաքանչյուր հղի կին պետք է կազմի գործողությունների ծրագիր: Հղիության հաստատվելուց հետո անմիջապես դիմեք մինչծննդաμերական զննումների: Հնարավորության դեպքում առաջին բուժզննության ժամանակ փորձեք գտնել վստահելի մանկաբարձուհու, բժշկի կամ որևէ բուժաշխատողի: Հիվանդանոց այցելեք ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Միասին կարող եք զրուցել հնարավոր բարդությունների և դրանց բուժման մասին, և թե որտեղ կարելի է ստանալ լավագույն խորհրդատվություն: Այս տեղեկությունները կարող եք օգտագործել հետագա գործողությունները ծրագրելու ժամանակ: Օրինակ`

  • Որտե՞ղ է ծննդաբերելու համար առավել հարմար և ապահով` տա՞ նը, ծննդատա՞ նը, թե՞ հիվանդանոցում:
  • Կա՞ փոխադրամիջոց, որը ձեզ կհասցնի հիվանդանոց կամ ծննդատուն:
  • Եթե պարբերաբար ընդունում եք դեղամիջոցներ, դրանք չե՞ ն ազդի ձեր զարգացող երեխայի վրա: Հնարավոր է, որ անհրաժեշտություն լինի ձեր գործածածը փոխարինել այլ դեղորայքով` հանուն երեխայի ապահովության: Սա վերաբերում է հատկապես հակացնցումային դեղամիջոցներին:
  • Հղիության ընթացքում հաշմանդամությունը կազդի՞ ձեր առողջության կամ զարգացող երեխայի վրա:
  • Այն կարո՞ղ է խնդիրներ առաջացնել ծննդաբերության ընթացքում:
  • Հնարավո՞ր է կանխել կամ բուժել բարդությունները:
  • Գիտե՞ք, արդյոք, ինչպես առողջ մնալ հղիության ողջ շրջանում (լավ սնունդ և մարզանք):

Ինչպե՞ս պահպանել առողջությունը հղիության շրջանում

Եթե այդ ընթացքում լավ հոգ տանեք ձեր մասին, ապա ավելի կմեծանա ապահով հղիության, ծննդաբերության և առողջ երեխա ունենալու հավանականությունը: Փորձեք.

  •  Հնարավորինս շատ քնել և հանգստանալ:
  • Դիմեք նախածննդաμերական զննումների:
  • Եթե երբևէ չեք ստացել փայտացման դեմ պատվաստանյութ, ապա անհապաղ ստացեք մեկ ներարկում, իսկ մինչ հղիության ավարտը` առնվազն 2-ը:
  • Հետևեք ձեր անձնական հիգիենային` լողացեք, լվացվեք և ամեն օր մաքրեք ձեր ատամները:
  • Հնարավորության դեպքում կատարեք ձգող մարզանք, որը թույլ կտա, որ ծննդաբերությունից հետո ձեր հեշտոցն ավելի ամուր լինի:
  • Օրական ընդունեք առնվազն 8 բաժակ ջուր կամ այլ հեղուկներ և հաճախակի միզեք: Այն թույլ կտա խուսափել երիկամների և միզապարկի բորբոքումներից:
  • Պարբերաբար մարզվեք:
  • Բուժվեք, եթե նկատում եք սեռական ճանապարհով փոխանցվող հիվան-դություն կամ այլ բորբոքումների նախանշաններ:
  • Խուսափեք ժամանակակից և μուսական դեղամիջոցներից, մինչև բժիշկը կամ ձեր հղիության մասին տեղյակ անձը խորհուրդ չտան:
  • Մի՛ գործածեք ալկոհոլ, մի՛ ծխեք և մի՛ ծամեք ծխախոտ: Դրանք վնասում են ձեզ և ձեր երեխային:
  • Խուսափեք թունաքիմիկատներից` հերμիցիդներից և գործարանային քիմիական նյութերից:
  • Մի՛ շփվեք այն երեխաների հետ, որոնց ողջ մարմինը պատված է կարմրուկից առաջացած ցանով, այն կարող է վնասել ձեր երեխային:

Ապահով սեռական հարաբերություն

 Պահպանակներն ապահով միջոց են` հղիության ընթացքում բորբոքումները կանխելու համար: Եթե հղի եք և վարում եք սեռական կյանք, շատ կարևոր է, որ խուսափեք բորբոքումներից: Համոզվեք, որ այն, ինչ ներթափանցում է ձեր օրգանիզմ, մաքուր է, այդ թվում առնանդամը և ձեռքերը: Անկանոն սեռական կյանք վարող տղամարդը պետք է ամեն անգամ սեռահարաբերության ժամանակ օգտագործի պահպանակ` ներառյալ իր հղի կնոջ հետ: Այն լավ միջոց է բորբոքումները, ՄԻԱՎ-ը և այլ հիվանդությունները կանխելու համար:

Սեռական հարաբերությունը և վաղաժամ ծննդաբերությունը

Եթե դուք նախկինում ունեցել եք վաղաժամ ծննդաբերություն և ներկայումս էլ հղի եք, ապա ձեզ համար այն կանխելու լավագույն միջոցը հեշտոցային հարաբերությունից խուսափելն է:

Հղիության 9 ամիսները

Սովորաբար հղիության տևողությունը 9 ամիս է, որը բաժանված է 3 փուլի: Դրանցից յուրաքանչյուրը տևում է 3 ամիս, և այդ ընթացքում կնոջ մարմնում կա-տարվում են բազմաթիվ փոփոխություններ:

1-3 ամիսներ  Երեխայի զարգացման սկզբնական շրջանում ձեր կրծքերն ուռչում են և դառնում ավելի նուրբ: Հնարավոր է, որ ունենաք հոգնածության զգացողություն, սրտխառնոց և սրտթափոց (որոշ վայրերում այն կոչվում է (առավոտյան թուլութ-յուն՚):

4-6 ամիսներ  Որոշ կանայք վայելում են հղիության այս շրջանը: Սովորաμար վերականգնըվում է նրանց ինքնազգացողությունը, իրենց առույգ են զգում և էներգիայով լի: Սա այն շրջանն է, երբ մեծանում է կնոջ փորը, երեխան սկսում է շարժվել, և լսելի են նրա սրտի զարկերը: 7-9 ամիսներ  Հղիության ամենահաճելի շրջանն է: Դուք ամեն օր զգում եք երեխայի շարժը, միաժամանակ, ձեր փորն ավելի է մեծանում: Սակայն, կախված ձեր հաշմանդաբմությունից, հնարավոր է` շատ խնդիրներ ու μարդություններ առաջանան` ձեր առօրյա գործերը կատարելիս: Եթե դժվարություններ եք ունեցել հղիության առաջին 6 ամսվա ընթացքում, ապա չի բացառվում,  որ այս շրջանում դրանք շարունակվեն ու ավելի լրջանան:  Հղիության վերջին ամսվա ընթացքում` ծննդաբերությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ, երեխան իջնում է որովայնի ստորին հատված: Սա հատկապես բնորոշ է առաջին երեխայի դեպքում և նպաստում է ձեր ազատ ու թեթև շնչառությանը:

Երեխայի շարժը

Շատերի համար երեխայի շարժը զգալը հղիության ամենահաճելի պահն է: Որոշ կանայք` անկախ իրենց հաշմանդամության տեսակից, կարողանում են նկատել այն, սակայն նախնական զգացողությունները լինում են տարբեր: Նրանցից ոմանք երեխայի շարժը դիտում են որպես անկանոն շարժում, մյուսներն այն նմանեցնում են գազեր առաջացնող ցավերի, իսկ ոմանք էլ ճնշում են զգում որովայնի ներսում: Եթե երեխան սկսի շարժվել 4 ամսականում, ապա շարժումները կլինեն նուրբ, և դուք ամեն օր չեք կարողանա զգալ դրանք: Բայց 5 ամսականում արդեն կզգաք`որոշակի ընդմիջումներով: Եթե երեխան չի շարժվել մի քանի ժամվա ընթացքում, բայց ուզում եք զգալ այն, ապա օգտագործեք սննդի կամ ըմպելիքի որոշ քանակություն և 30 րոպե հանգիստ պառկեք կողքի թեքված դիրքով: Այդ ընթացքում երեխան պետք է շարժվի առնվազն 3 անգամ: Եթե չեք զգում կամ նկատում այն, ապա անհապաղ դիմեք բուժաշխատողի կամ մանկաբարձուհու:

Ինչպես լսել երեխայի սրտի զարկերը

Դրանք կարելի է լսել սկսած հղիության 5-րդ ամսից, ընթացքում այն ավելի է հեշտանում: Երեխայի սրտի զարկերը շատ արագ են և թույլ: Հեշտ չէ այն լսելը նույնիսկ սուր լսողություն ունենալու դեպքում, իսկ զգալն ավելի դժվար է: Մանկաբարձուհին կամ բուժքույրը կարող են օգտագործել ստետոսկոպ: Առանց դրա, որը նման է արյան ճնշումը չափող սարքին, կնոջ համար դժվար է զգալ երեխայի սրտի զարկերը:

 

Font+-
Contrast