Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Ընտանիքի պլանավորում

Կանայք ավելի առողջ են, երբ կարողանում են ինքնուրույն որոշել` երբ ունենան սեռական հարաբերություն, և երբ` երեխաներ: Հակաբեղմնավորիչներից օգտվողներն ավելի հեշտ են որոշումներ կայացնում: Այդ միջոցները կանանց թույլ են տալիս`

  • որոշել, թե քանի երեխա են ուզում ունենալ, և` երբ,
  • կանխել անցանկալի հղիությունը,
  • կնոջն ու զուգընկերոջը սեռական հարաբերությունից առավել հաճույք ստանալ, քանի որ չկա հղիանալու վտանգ:

Որոշ հակաբեղմնավորիչներ ունեն իրենց առավելությունները, օրինակ`

  • պահպանակները պաշտպանում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, ներառյալ` ՄԻԱՎ-ից,
  • հորմոնալ միջոցները կարգավորում են անկանոն դաշտանը և դրա հետևանքով առաջացած ցավը:

Ցավոք, ոմանք չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ` տարբեր պատճառներով: Որոշ կանայք մտածում են, որ դրանք վնասում են առողջությունը: Կամ այդ միջոցներից օգտվողները չեն կարող հավատարիմ լինել իրենց ամուսիններին, և որ սե- ռական կյանքով ապրել են նախքան ամուսնությունը: Երբեմն էլ կրոնն է արգելում հակաբեղմնավորիչների օգտագործումը: Լինում են դեպքեր, երբ կառավարության կարծիքով կինն իրավունք չունի որոշելու` երբ երեխա ունենա: Հնարավոր է, որ տեղեկատվությունը և այդ միջոցները հասանելի չլինեն հաշմանդամություն ունեցող կնոջը: Ոմանց, նույնիսկ բուժաշխատողներին, թվում է, թե նա չի կարող ապրել սեռական կյանքով և ունենալ երեխաներ: Այդ իսկ պատճառով չեն տրամադրում համապատասխան տեղեկատվություն կամ խորհուրդներ:

Նախքան որևէ հակաբեղմնավորիչ ընտրելը` ուսումնասիրեք ցուցակը` դրա արդյունավետության մասին տեղեկանալու համար: Դուք պետք է հաշվի առնեք նաև հետևյալը.

  • որ միջոցներն են հասանելի ձեր համայնքում,
  • հեշտ է ձեզ համար տվյալ միջոցի օգտագործումը,
  • արդյոք այն վնասակար չէ ձեր առողջությանը,
  • ձեր զուգընկերն ուզում է օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցներ,
  • ձեր հաշմանդամությունը արդյոք կազդի տվյալ միջոցի օգտագործման վրա:

Այն վայրերում, ուր հասանելի են տարբեր հակաբեղմնավորիչներ, կանայք կարող են ընտրություն կատարել` հաշվի առնելով օգտագործման ձևը, արժեքը, իրենց մարմնի առանձնահատկությունները, կատարած աշխատանքը և այն, թե իրենց զուգընկերոջ հետ որ միջոցն են նախընտրում: Եթե նույնիսկ դրանց որոշ մասը մատչելի չէ ձեր համայնքում, ապա կարող եք այդ մասին տեղեկանալ և զրուցել համայնքային բուժաշխատողների հետ` փորձելով դարձնել առավել հասանելի: Դուք ի վիճակի կլինեք կրթել նրանց:
15

 

Ինչպես են գործում հակաբեղմնավորիչ միջոցները

Ամսվա ընթացքում լինում են օրեր, երբ կինը կարող է բեղմնավորվել և հղիանալ:Նրա ձվարանում ամեն ամիս արտադրվում է մեկական ձվաբջիջ, որն անջատումից հետո  ապրում է 72 ժամ: Տղամարդու սերմնաբջիջը կնոջ մարմնում մնում է 7 օր, և եթե նրա ձվարանները  ձվաբջիջ են արտադրում այն ընթացքում, երբ դեռ սերմնահեղուկն իր մարմնում է, ապա նա կարող է հղիանալ:
Հակաբեղմնավորիչ միջոցները կանխում են կնոջ բեղմնավորումը տարբեր եղանակներով.
Կանխարգելիչ  միջոցներ`  տղամարդկանց  և  կանանց  պահպանակներ,  դիաֆրագմա` արգանդի վզիկի կափարիչ, կանխում են սերմնահեղուկի ներթափանցումը  ձվաբջիջ:

  • Ներարգանդային պարույրներ (IUD, IUCD, IUS, Copper T, the Loop), որոնք թույլ չեն տալիս, որ սերմնահեղուկը բեղմնավորի ձվաբջիջը:
  • Հորմոնալ միջոցներ` դեղահաբեր, ներարկումներ, ներդիրներ, սրանք կանխում են ձվարաններում ձվաբջջի անջատումը: Որոշ միջոցներ ազդում են արգանդի վրա այնպես, որ սերմնահեղուկը չի բեղմնավորում ձվաբջիջը:
  • Բնական միջոցները կնոջը թույլ են տալիս իմանալ, թե իր օրգանիզմը երբ է արտադրում ձվաբջիջ (այն ժամանակաշրջանը, երբ կարող է հղիանալ),  այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել անցանկալի հղիությունից` տվյալ ընթացքում սեռական հարաբերությունից խուսափելու միջոցով:
  • Հիմնական  միջոցներ`  ամորձատում  կամ  արգանդի  փողերի  մանրէազերծում: Կատարվում են վիրահատության միջոցով,  տղամարդկանց օրգանիզմում արտահայտվում է սերմնահեղուկի առաջացման, իսկ կանանց` ձվաբջիջի արտադրման դադարով:
  • Ստորև ներկայացված է ցուցակ, որը տեղեկություններ է տալիս այն մասին, թե որ եղանակն ինչքանով է կանխում հղիությունն ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: Նրանում ներկայացված են նաև, թե կողմնակի ինչ ներգործություն կարող  է  ունենալ  յուրաքանչյուր  հակաբեղմնավորիչ,  և,  թե  նչպես  է  այն ազդում ձեր հաշմանդամության վրա:
Font+-
Contrast