Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Սեռական առողջություն

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների, այդ թվում` ՄԻԱՎ-ի կանխարգելումը

Սեռական առողջությունը ֆիզիկական և հոգեկան բարեկեցության բաղկացուցիչ մասն է, որը թույլ է տալիս վայելել և արտահայտել մեր սեռական զգացողությունները: Կարող ենք պահպանել սեռական առողջությունը` տեղեկանալով մեր մարմնի և այն մասին, թե ինչն է մեզ հաճույք պատճառում` կանխելով անցանկալի հղիությունն ու սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունները:
Որոշ համայնքներում, կանանց մասին սխալ կարծիքների պատճառով, դժվարանում է առողջ սեռական հարաբերություն ունենալու հնարավորությունը: Քանի որ կանայք իրենց սեռական կյանքին վերաբերող հարցերում քիչ վերահսկողություն ունեն, ուստի հաճախ չեն կարողանում մերժել սեռահարաբերությունը, և ողջ աշխարհում միլիոնավոր կանայք վարակվում են ՄԻԱՎ-ով և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններով:
Մարդիկ հաճախ կարծում են, թե հաշմանդամություն ունեցող կանայք չեն վարակվում որևէ հիվանդությամբ: Իրականում այդպես չէ: Նրանց ևս կարող են փոխանցվել նույն վարակները, ինչպես բոլոր կանանց:
Իրականում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների` ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգն ավելի մեծ է, քան մյուսների: Դրա պատճառը ոչ միայն սեռական դաստիարակության պակասն է, այլև այն, որ հաճախ չեն կարող վերահսկել, թե ինչ եղանակով և ում հետ են ունենում սեռական հարաբերություններ: Սա նրանց ավելի խոցելի է դարձնում սեռական բռնության նկատմամբ, և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով, այդ թվում` ՄԻԱՎ-ով, վարակվելու հավանականությունն ավելի է մեծանում:
Լավ տեղեկատվության միջոցով կանայք կարող են քայլեր ձեռնարկել` ինքնապաշտպանվելու և առողջ սեռական հարաբերությունից հաճույք ստանալու համար:
Ինչ է սեռական ճանապարհով փոխանցվող վարակը

Սա հիվանդություն է, որը փոխանցվում է սեռական տարատեսակ հարաբերությունների միջոցով:

 Չբուժված հիվանդությունները վտանգավոր են

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններից մի քանիսը ենթակա են դեղորայքային բուժման: Դրանք ժամանակին չբուժելու դեպքում կարող են պատճառ դառնալ տղամարդկանց և կանանց անպտղության, վաղ ծննդաբերության, փոքր քաշով կամ կույր երեխաների ծնվելու, փողի մեջ զարգացող հղիության: Առաջացնում են տևական ցավ որովայնի խոռոչում, արգանդի վզիկի քաղցկեղ, իսկ սուր բորբոքման դեպքում կարող են հասցնել մինչև իսկ մահվան:

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների նախանշաններ

Ըստ հետևյալ նշանների` կարող եք պարզել` ունեք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն.

  • անսովոր արտադրություն հեշտոցից,
  • տարօրինակ հոտ,
  • ցավ կամ այլ զգացողություններ որովայնի խոռոչում և հեշտոցում,
  • հարաբերությունից առաջացած քոր, ցան, ուռուցք կամ վերք սեռական օրգանների վրա:

Հաշվի առնելով ձեր հաշմանդամության տեսակը` հնարավոր է` այս նշանների ստուգման հարցում դժվարություններ առաջանան: Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի ինչ-որ մեկի օգնությունը:
Հեշտոցի արտադրությանփոփոխություններ
Ոչ շատ խոնավությունը կամ արտադրությունը բնական են: Այդ եղանակով հեշտոցը մաքրվում և պաշտպանվում է: Դաշտանայինպարբերաշրջանում արտադրությունը ենթարկվում է փոփոխության, դառնում ավելի մածուցիկ, շատ թափանցիկ և լպրծուն` ձեր դաշտանից մոտավորապես 14օր առաջ: Քանակի, գույնի և հոտի փոփոխությունից կարելի է հասկանալ, որ բորբոքում կա, բայց արտադրությունից դժվար է եզրակացնել, թե վարակի ինչ տեսակ է առկա: Ոչ սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (սնկային և բակտերիալ վագինոզ) մասին մանրամասները:

Ինչպես ստուգել սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նախանշանները
Եթե դուք կույր եք.  Սեռական օրգանների լվացում կատարելիս մատների միջոցով փորձեք պարզել` կա որևէ անսովոր արտադրություն, գոյացություն կամ գրգռվածություն: Այդ գործողությունը կատարեք շաբաթը մեկ անգամ, քանի որ ամենօրյա զննության դեպքում դժվար է որևէ փոփոխություն նկատելը:

Ձեր ձեռքերն ունեն շարժման սահմանափակում կամ ընդհանրապես չեք կարող դրանք օգտագործել. Եթե ձեր մատների միջոցով հնարավոր չէ ստուգել սեռական օրգաններում կատարվող փոփոխությունները, ապա կարող եք օգտագործել հայելի` դրանց առկայությունը պարզելու համար: Հայելին բռնել չկարողանալու դեպքում դրեք հատակին և կռացեք դրա վրա:
Ունեք ողնաշարի վնասվածք. Եթեկարող եք զգալ և զննել ձեր սեռական օրգանները, ապա դա կատարեք շաբաթը մեկ անգամ` լողանալու ընթացքում: Անհրաժեշտության դեպքում խնդրեք վստահելի մեկին, որ օգնի ձեզ: Դուք, հավանաբար, ի վիճակի չեք լինի` ստուգելու որովայնի ցավն ու սեռական օրգաններում քորի առկայությունը: Բայց եթե ունեք սեռական օրգանների բորբոքում, ապա ժամանակին չբուժելու դեպքում այն կարող է առաջացնել դիսռեֆլեքսիա: Սա վտանգավոր է :
Դժվարանում կամ ընդհանրապես չեք կարողողանում շարժել ձեր ոտքերը.Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի դիրք, որ լողանալիս շոշափեք ձեր սեռական օրգանները կամ հայելու միջոցով կարողանաք զննել դրանք: Անհրաժեշտության դեպքում խնդրեք, որ վստահելի մեկը ձեր ոտքերը պահի անշարժ դիրքով:

Տրիխոմոնիազ

Սա շատ անհարմարություններ և քոր առաջացնող վարակ է: Տղամարդկանց օրգանիզմում դրա առկայությունը որևէ նախանշան չունի, բայց կարող է պահպանվել առնանդամում և սեռական ճանապարհով փոխանցվել կնոջը: Նախանշաններն են` • մոխրագույն կամ դեղին փրփրուն արտադրություն, • տհաճ հոտով արտադրություն, • քոր և կարմրություն հեշտոցում և սեռական օրգաններում, • ցավ և այրոց` միզելիս: Եթե հնարավոր է զննությամբ հաստատ համոզվել, որ ունեք տրիխոմոնիազ, ապա ընդունեք նշված դեղամիջոցներից որևէ մեկը:

Գոնոռեա և քլամիդիոզ

Սրանք երկուսն էլ լուրջ բորբոքումներ են: Հայտնաբերման վաղ շրջանում հեշտությամբ կարելի է բուժել: Հակառակ դեպքում, կարող են առաջացնել սուր բորբոքում, պատճառ դառնալ կանանց ևտղամարդկանց անպտղության: Տղամարդու օրգանիզմում նախանշանների հայտ գալիս են վարակված անձի հետ սեռական հարաբերություններ ունենալուց հետո` 2-5 օրվա ընթացքում: Իսկ կինն այդ նշանները կարող է զգալ շաբաթներ, նույնիսկ` ամիսներ անց: Այն մարդիկ, ովքերդեռևս ոչինչ չեն հայտնաբերել, կարող են մյուսներին փոխանցել և՛գոնոռեան, և ՛քլամիդիոզը: Կանանց մոտ առաջացող հիմնական նախանշաններն են` • հեշտոցից կամ հետանցքից դեղին կամ կանաչ արտադրություն, • ցավ կամ այրոց` միզելիս, • ջերմություն, • գցավ որովայնի խոռոչում, գ արյունահոսություն կամ ցավի զգացողություն սեռական հարաբերություններ ունենալիս, • ոչ մի նախանշան: • Տղամարդկանց հիմնական նախանշաններն են` • արտադրություն առնանդամից, • ցավ և այրոց` միզելիս, • գայտուց և ցավամորձիներում, • ոչ մի նախանշան:

Սեռական ներքին օրգանների բորբոքումներ

Այս բորբոքումներն իրենց մեջ ներառում են բոլոր այն հիվանդությունները, որոնք կապված են կնոջ որովայնի ստորին շրջանում գտնվող վերարտադրողական օրգանների հետ: Սրանք հաճախ կոչվում են ՙկանացի բորբոքում՚: Սեռական ներքին օրգանների բորբոքումը կարող է առաջանալ սեռական ճամապարհով փոխանցվող վարակի չբուժման դեպքում, հատկապես` գոնոռեայի և քլամիդիոզի: Դուք կարող եք ունենալ այս նախանշաններից որևէ մեկը կամ մի քանիսը` • ցավ որովայնի խոռոչում, • բարձր ջերմություն, • թուլություն և վատ ինքնազգացողություն, • կանաչ կամ դեղին, տհաճ հոտ ունեցող արտադրություն հեշտոցից, • հեշտոցային հարաբերության դեպքում` ցավ կամ արյունահոսություն:

Վերքեր սեռական օրգանների վրա (խոցեր)

Վերքերի և խոցերի մեծ մասը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, բայց պառկելախոցերը, բշտիկները և վնասվածքները նույնպես վերքեր են առաջացնում սեռական օրգանների վրա: Ցանկացած վերք պետք է մաքուր պահել, լվանալ օճառով և մաքուր ջրով, խնամքովչորացնել: Կտորը, որով չորացրել եք վերքը, լվացրեք`նախքան ձեր կամ ինչ-որ մեկի նորից օգտագործելը: Զգուշացում. Եթե որևէ մեկի սեռական օրգաններում կա վերք, ապա դրա միջոցով ավելի է հեշտանում մեկ այլ բորբոքման` հատկապես ՄԻԱՎ-ի և հեպատիտ B-ի փոխանցումը: Բորբոքումը կանխելու համար` մինչև վերքերի լավանալը խուսափեք սեռական հարաբերությունից:

Սիֆիլիս

Սա սեռական ճանապարհով փոխանցվող լուրջ հիվանդություն է, որն ազդում է ողջ մարմնի վրա: Այն կարող է լինել երկարատև, և ընթացքում ավելի բարդանալ: Վաղ շրջանում ենթակա է բուժման: Նախանշաններն են. 1. Առաջին նշանն է` փոքր, անցավ վնասվածք, որն ունի պզուկի, բշտիկի, տափակ ու խոնավ կամ բաց վերքի տեսք: Այն մնում է միայն մի քանի օր և առանց որևէ միջամտության` անհետանում: Բայց հիվանդությունը շարունակում է տարածվել ողջ մարմնով: 2. Շաբաթներ կամ ամիսներ անց բորբոքում ունեցող անձի կոկորդում և բերանում առաջանում են վերքեր, ունենում է թույլ ջերմություն, այտուցվում են հոդերը, գոյանում է ցան` հատկապես ձեռքի ափերի և ներբանների վրա: Այս շրջանում վարակված անձը կարող է փոխանցել մյուսներին: 3. Բոլոր այս նշանները սովորաբար անհետանում են` առանց որևէ միջամտության, բայց հիվանդությունը շարունակում է զարգանալ: Չբուժելու դեպքում սիֆիլիսից առաջանում է սրտի և հոգեկան հիվանդություններ, կաթված: Այն կարող է հանգեցնել մինչև իսկ մահվան:

Շանքրոիդ

Սա սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որն առաջացնում է վերքեր սեռական օրգանների վրա: Վաղ շրջանում ենթակա է դեղորայքային բուժման: Այն հեշտությամբ կարելի է շփոթել սիֆիլիսի հետ: Նախանշաններն են. • մեկ կամ մի քանի ցավոտ և արյունահոսողվերքեր` սեռական օրգանների կամ հետանցքի վրա, • աճուկներում ավշահանգույցների լայնացում և ցավ, • թեթև ջերմություն:

Հերպես սեռական օրգանների վրա

Սա ևս սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է: Սեռական օրգանների վրա առաջանում են փոքր բշտիկներ: Հերպեսի հարուցիչն առաջացնում է վերքեր, որոնք անհետանում են ամիսների և տարիների ընթացքում: Հերպեսնանբուժելի է, բայց գոյություն ունեն ցավը մեղմացնող դեղամիջոցներ: Նախանշաններն են. • Ծակծկոց, քոր կամ ցավի զգացողություն` սեռական օրգաններում ևմաշկի տվյալ հատվածի վրա: • Փոքր բշտիկներ, որոնք ունեն ջրի կաթիլի տեսք: Դրանք պատռվում և առաջացնում են բաց, ցավոտ վերքեր: Առաջին անգամ, գոյացած հերպեսային վերքերը մնում են 3 շաբաթից ավելի: Այդ ընթացքում կարող են առաջանալ գլխացավ,ջերմություն, ցավեր մարմնում և աճուկներում,դող, ինչպես նաևայտուցներ ավշային հանգույցների վրա: Վերքերը չորանում են, բայց բորբոքումը չի լավանում: Սակայնբշտիկների հաջորդ առաջացումը կլինի ոչ այնքան ցավոտ:

Հղիությունը և հերպեսը

Եթե հերպեսով վարակված կնոջ ծննդաբերության ընթացքում առկա են վերքեր, ապա դրանք փոխանցվում են երեխային: Այդ պատճառով փոքրիկը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, հատկապես, եթե կնոջ մարմնում բշտիկներն առաջին անգամ են ի հայտ եկել: Երեխային սպառնացող վտանգը կնվազի այն դեպքում, եթե կինն արդեն երկար ժամանակ է, ինչ հերպես ունի: Հերպեսի առկայության դեպքում, եթե հնարավոր է, ծննդաբերեք հիվանդանոցում: Բժիշկը կկայացնի վիրահատություն կատարելու որոշում` երեխային չվարակելու և ծնվելուց հետո նրան անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու համար:

Վերքեր սեռական օրգանների վրա

Սրանք առաջանում են մարդկային պապիլոմա կոչվող հարուցիչից և մարմնի այլ մասերի վրա ունեն վերքերի տեսք: Հնարավոր է, որ կրեք տվյալ հարուցիչը, բայց տեղյակ չլինեք դրա մասին, հատկապես եթե, գտնվում են արգանդի ներքին մասում կամ առնանդամի տակ: Մարդկային պապիլոմայի վիրուսակիրների վրա երբեք չեն առաջանում վերքեր: Դրանք կարող են լավանալ առանց բուժման, բայց կպահանջվի երկար ժամանակ: Սովորաբար, այդ վերքերը ժամանակի ընթացքում ավելի են բարդանում և ունեն բուժման կարիք: Սեռական հարաբերությանժամանակ հեշտությամբ փոխանցվում են մեկից մյուսին: Կարևոր է. Սեռական օրգաններում առաջացած վերքերի չբուժման դեպքում դրանց որոշ մասը կարող է արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ դառնալ: Եթե սեռական օրգաններում վերքեր ունեք, փորձեք անցնել Պապ(Pap) թեստ՝  համոզվելու` ձեր արգանդի վզիկի վրա կան մարդկային պապիլոմա հարուցիչի կամ քաղցկեղի նախանշաններ, թե ոչ: Մարդկային պապիլոմա վիրուսի նախանշաններն են` • քոր, • անցավ, սպիտակավուն կամ շագանակագույն կոշտ մակերես ունեցող գոյացություններ:

Հեպատիտներ (դեղնախտ, դեղին աչքեր)

Հեպատիտը լյարդի բորբոքումն է, որը սովորաբար առաջանում է հարուցիչի պատճառով, բայց կարող է լինել նաև մանրէների, ալկոհոլի և քիմիական թունավորման հետևանքով: Գոյություն ունի հեպատիտի 3 հիմնական տեսակ` A, B և C: Դրանք փոխանցվում են մեկից մյուսին, անկախ այն փաստի`, թե հիվանդության նախանշաններն ի հայտ եկել են, թե ոչ: Հեպատիտ A-ն սովորաբար ավելի մեղմ է երեխաների և հաճախ ավելի բարդ` մեծերի և հղի կանանց շրջանում: Հեպատիտ B-ն վտանգավոր է բոլորի համար: Այն կարող է առաջացնել լյարդի չբուժվող հիվանդություն,քաղցկեղ, մինչև իսկ հանգեցնել մահվան: Եթե դուք հղի եք և նկատում եք հեպատիտ B-ի նախանշաններ, ապա անհապաղ դիմեք բժշկի: Հեպատիտ C-ն նույնպես վտանգավոր է և կարող է առաջացնել լյարդի անբուժելի բորբոքումներ: Այն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների մահվան հիմնական պատճառն է: Նախանշաններն են` հոգնածություն և թուլություն, ախորժակի բացակայություն, դեղնություն աչքերում կամ մաշկիվրա (հատկապես` ձեռքերի ափերում և ներբաններին), սրտխառնոց կամ ցավ որովայնում, մեզի մուգ գույն ևսպիտակավուն կղանք, երբեմն` ջերմություն, գ ոչ մի նախանշան: Կանխարգելում.Ե’վ հեպատիտ B-ն, և’ C-ն կարող են փոխանցվել սեռական ճանապարհով, ոչ մանրէազերծ ներարկիչների օգտագործման, վարակված արյանփոխներարկման դեպքում, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ` մորից` երեխային: Հեպատիտի փոխանցումը կանխելու համար սեռական հարաբերությունների ժամանակ միշտ օգտագործեք պահպանակ և համոզվեք, որ ասեղները, ներարկիչները, կտրվածքներ և մաշկի փիրսինգ կատարող գործիքները (ինչպիսիք են տատուի, թլպատման և կանացի սեռական օրգաններում կտրվածք անող) օգտագործումից առաջ եռացվել են: Հեպատիտ A-ի հարուցիչը փոխանցվում է, երբ մեկի կղանքը հայտնվում է այլ անձի օրզանիզմում, այն տեղի է ունենում ջրի և սննդի վարակման միջոցով: Այս երևույթը կանխելու համար անհրաժեշտ է վարակված անձի կղանքը դատարկել զուգարանակոնքի մեջ կամ թաղել հողում: Համոզվեք, որ վարակված անձը շատ մաքուր է: Նա, ընտանիքի անդամները, խնամակալները պետք է պահպանեն մաքրության կանոնները: Հեպատիտ A-ի և B-ի դեմ գործածվող պատվաստանյութերն այժմ հասանելի են, բայց դրանք կարող են շատ թանկարժեք լինել և, հնարավոր է, ոչ մատչելի` բոլոր վայրերում: Եթե կարողանաք պատվաստվել հղիության ընթացքում, ապա այն կկանխի հարուցիչի փոխանցումը երեխային: Ինչ անել, եթե ձեր օրգանիզմում հայտնաբերվել է սեռական ճանապարհով փոխանցվող բորբոքում Անմիջապես սկսեք բուժումը: Այն կկանխի հետագա լուրջ խնդիրների առաջացումը և դրանց փոխանցումն այլ անձանց: Հնարավորության դեպքում անցեք զննություն: Դիմեք բուժհիմնարկ կամ հիվանդանոց, որտեղ կարող եք իմանալ, թե ինչ բորբոքում ունեք: Այս դեպքում չեք ընդունի ոչ անհրաժեշտ դեղամիջոցներ: Փորձեք բուժման մասին զրուցել փորձառու բուժաշխատողի հետ: • Օգնեք, որ ձեր զուգընկերը բուժվի ձեզ հետ միաժամանակ: Հակառակ դեպքում,սեռական հարաբերության ընթացքում, նա հարուցիչը նորից կփոխանցի ձեզ: Հետամուտ եղեք, որ ընդունի դեղորայքը և այցելի բուժաշխատողի: • Ընդունեք նշանակվածողջ դեղորայքը` նույնիսկ ձեր վիճակի բարելավման դեպքում: Գնեք այն ամբողջական չափաբաժնով, քանի որ դուք (կամ ձեր զուգընկերը) չեք բուժվի, եթե ավարտին չհասցնեք բուժման ընթացքը : • Փորձեք ունենալ ապահով սեռական հարաբերություններ: Չպաշտպանվելու դեպքում` հեշտությամբ կարող եք վարակվել այլ բորբոքումով :

Ինչ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը

ՄԻԱՎ-ը (Մարդու իմունային անբավարարության վիրուս)միկրոօրգանիզմ է, որը թուլացնում է իմունային համակարգը` օրգանիզմի այն մասը, որը պայքարում է վարակների և բորբոքումների դեմ: ՄԻԱՎ-ի փոխանցման ամենատարածված եղանակը սեռական հարաբերությունն է: Եթե տղամարդը հարուցիչը փոխանցում է հղի կնոջը, կամ եթե վերջինս արդեն վարակված է այդ հիվանդությամբ, ապա այն կարող է երեխային վնասել նաև հղիության և ծննդաբերության ընթացքում կամ կրծքով կերակրելիս: ՄԻԱՎ-ի փոխանցման հնարավոր և անհնարին եղանակների մասին մանրամասները: ՁԻԱՀ-ը(Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)հիվանդություն է, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակվելուց որոշ ժամանակ անց: ՍովորաբարՁԻԱՀ-ով հիվանդ է համարվում այն անձը, ով սովորականից հաճախ է ունենում ընդհանուր առողջական խնդիրները: Որոշ նախանշաններն են` քաշի կորուստ, չբուժվող վերքեր, ծանր հազ, քրտնարտադրություն գիշերվա ընթացքում, փորլուծություն, մաշկային ցան, ջերմություն, արտադրություն հեշտոցից կամ մշտական հոգնածությանզգացողություն: Այս խնդիրներից յուրաքանչյուրն ունի տարբեր պատճառներ: Դուք չեք կարող ստույգիմանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկայության մասին, մինչև չանցնեք արյան հատուկ թեստ : Քանի որ ՄԻԱՎ-ով վարակակրի իմունային համակարգը հետզհետե թուլանում է յուրաքանչյուր հիվանդությունից, ուստի մարդու օրգանիզմն անկարող է դառնում` հիվանդության դեմ պայքարելու և այն հաղթահարելու հարցում: Սա շարունակվում է մինչև օրգանիզմի իսպառ թուլացումը, և հիվանդը մահանում է: Բոլորն էլ կարող է վարակվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, և՛ հաշմանդամություն ունեցողները, և՛ֆիզիկապես լիարժեք մարդիկ: ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո որոշ մարդիկ շատ շուտ մահանում են ՁԻԱՀ-ից: Բայց ոմանց մի քանի տարի է անհրաժեշտ` դրանով վարակվելու համար: Սա նշանակում է, որ անձը կարող է հիվանդ լինել ՄԻԱՎ-ով, բայց չիմանալ դրա մասին`լավ ինքնազգացողության պատճառով: Անկախ դրանից` վարակվելուց անմիջապես հետո նա կարող է հարուցիչը փոխանցել այլ անձի: Վարակված լինելու փաստը հաստատելու միակ եղանակն արյան թեստ անցնելն է: Սա կարելի է կատարել շատ բուժհիմնարկներում և հիվանդանոցներում: Հակառետրովիրալներ կոչվող դեղամիջոցներն օգնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիր անձանց` ապրելու ավելի երկար և առողջ կյանքով: Սրանք չեն վերացնում ՄԻԱՎ-ը և չեն բուժում ՁԻԱՀ-ը, բայց թեթևացնում են վարակակիրների կյանքը: Հղի կանանց դեպքում հակառետրովիրուսային դեղամիջոցները կանխում են հիվանդության փոխանցումը մորից երեխային: Ցավոք, այս դեղամիջոցները շատ թանկարժեք են, և որոշ երկրներում դրանքձեռք բերելըկարող է շատ դժվար լինել: Այս դեղամիջոցների մասին մասնրամասն:

Ինչ եղանակով է տարածվում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ը

ՄԻԱՎ/ՁԻԱՀ առաջացնող հարուցիչը գործում է ՄԻԱՎ-ի վարակակիր անձանց մարմնի որոշ հեղուկներում, ինչպիսիք են` արյունը, տղամարդկանց սերմնահեղուկը և կանանց հեշտոցային հեղուկը: Այն տարածվում է, երբ վերջիններս փոխանցվում են մարմնի մեջ: ՄԻԱՎ-ը կարող է տարածվել. • Վարակակրի հետ սեռական հարաբերություն ունենալիս, եթե նա չի օգտագործում պահպանակ: • Ոչ մանրէազերծ ասեղներ կամ գործիքներ օգտագործելիս, որոնք կտրում են մաշկը կամ փիրսինգեն կատարում: • Երբ վարակված արյունը լցվում է մեկ այլ անձի մաշկի կտրվածքի կամ բաց վերքի մեջ: • Վարակված մորից երեխային` հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրելու ընթացքում:

14

 

Font+-
Contrast