Pages Menu
TwitterRssFacebook
Categories Menu

Սեռական կյանք

Սեռական կյանքը մարդու կենսակերպի բնական բաղկացուցիչ մասն է: Որոշ կանանց համար սեռահարաբերությունը հաճույք ստանալու, իրենց սերն ու կիրքը զուգընկերոջ նկատմամբ արտահայտելու և ցանկալի երեխա ունենալու միջոց է: Բայց սեռական կյանքը չի սահմանափակվում միայն սեռական հարաբերություններով: Այն իր մեջ ներառում է կնոջ մտերմությունը զուգընկերոջ հետ, և թե կինն ինչպես է վերաբերվում իր սեփական մարմնին ու իրեն` որպես կին:
Հաշմանդամություն ունեցող կանայք ունակ են,  ցանկանում են և իրավունք ունեն` վայելելու մտերմիկ, սիրով լի սեռական կյանք: Երբեմն համայնքի կարծիքը սահմանափակում կամ ազդում է այն բանին, թե նրանք ինչպիսի սեռական կյանքով են ապրում: Եթե համայնքի անդամները գիտակցում և համաձայնում են, որ հաշմանդամ կանայք սիրո, սեռահարաբերության և ընտանիքի հարցերում բոլորի պես ունեն նույն պահանջները, ապա այդ դեպքում հաշմանդամություն ունեցող կինը կարող է`Chapter7

  • ապրել իրեն հաճույք պատճառող սեռական կյանքով,
  • ունենալ զուգընկեր
  • ընտրել` երբ և ինչպես ունենալ սեռական հարաբերություն,
  • որոշել` ուզում է երեխա ունենալ, թե ոչ, և ցանկության դեպքում` երբ,
  • կանխել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները,
  • զերծ մնալ սեռական բռնությունից:

Սեռական դաստիարակություն

8777Հաշմանդամություն ունեցող աղջիկների շրջանում գերակշիռ մաս են կազմում նրանք, ովքեր ծանոթանում են սեռական կյանքին, ցավոք, այն ժամանակ, երբ որևէ մեկը բռնանում կամ գայթակղում է նրանց: Բուժաշխատողները, ընտանիքի անդամներն ու խնամակալները աղջիկների հետ կարող են զրուցել սեռական կյանքին և կանանց վերաբերող այլ հարցերի շուրջ: Նրանց ներառեք նմանատիպ դասընթացներում: Սա կարող է օգնել` պաշտպանելու աղջիկներին այն տղամարդկանցից, ովքեր ուզում են օգտվել առիթից:Որոշ համայնքներում աղջիկները սեռական կյանքի մանրամասներին տեղեկանում են հարգված տարեց կանանցից: Այլ համայնքներում աղջկա կին դառնալու գործընթացը կատարվում է հատուկ արարողության միջոցով: Որոշ տեղերում էլ  հավաքվում է կանանց մի խումբ և  կատարում փորձի փոխանակում: Նրանք փոխանակում են տեղեկատվությունն այնպես, ինչպես սովորաբար խոսում են սանրվածքի վերջին ձևերի, հագուստի, զուգընկերների և սիրված աստղերի մասին: Հաշմանդամություն ունեցող աղջիկները ևս պետք է մասնակցեն այս հավաքներին:
87                                88                          877

Ինչպես ընտրել սիրող զուգընկեր

Ինչպես ցանկացած կին, դու նույնպես արժանի ես, որ կողքիդ լինի հարգող ու քո մասին հոգ տանող զուգընկեր: Այնպիսի զուգընկեր, ով կլսի ու լավ կվերաբերվի, կսիրի քեզª քո արժանիքների համար և կգնահատի առավելություններդ: Դու արժանի ես այնպիսի մեկին, ով քո օգնության, վստահության և սիրո կարիքն ունի: Սիրող զուգընկերներ ունեցող կանանցից ոմանք ասում են, որ իրենք հրաժարվում են հավատալ հաշմանդամությանը վերաբերող սխալ կարծիքներին: Նրանք հմտություններ են ձեռք բերել և գտել միջոցներ իրենց ընտանիքներին աջակցելու համար: Սովորել են հարգել իրենք իրենց: Երբ դուք հարգում և գնահատում եք ձեզ, սիրող զուգընկեր գտնելու հավանականությունն ավելի է մեծանում:

Բռնացող զուգընկերներ

Երբեմն կնոջը թվում է, թե ինքը պետք է հարմարվի ցանկացած զուգընկերոջ, եթե մինչև իսկ իրեն բռնության են ենթարկում, հոգ չեն տանում, չեն աջակցում իրեն կամ ընտանիքին: Երբեմն կանայք ընդունում են այնպիսի զուգընկերների, ովքեր օգնում են փող վաստակել և աջակցում են իրենց ընտանիքին: Լինում են դեպքեր, երբ կինը սեռահարաբերությամբ է փոխհատուցում սննդի կամ իր գոյությանն անհրաժեշտ օգնության համար: Որոշ դեպքերում էլտղամարդն է վերցնումկնոջ աշխատած գումարը: Նրա կարծիքով կինը պետք է շնորհակալ լինի` իրեն ունենալու համար: Երբ կինը գնահատվում է ընտանիքի, համայնքի և իր իսկ կողմից, նա սեռական հարաբերություններ ունենում է իրեն լավ վերաբերվող անձի հետ: Նա չի ընդունի այն զուգընկերոջը, ով իրեն հարվածում է կամ բռնանում:

Կազմակերպված ամուսնություններ

Որոշ համայնքներում ընտանիքն է կազմակերպում դստեր ամուսնությունը: Այս դեպքում հաշմանդամություն ունեցող աղջկան վերաբերվում են որպես քիչ արժանիքներ ունեցող մեկի: Աղջիկը ընտանիքի ցանկությամբ կամուսնանա նրա հետ, ով կընդունի իրեն, նույնիսկ եթե հետագայում լավ չի վերաբերվելու: Կինն ինքը կարող է ստիպված համաձայնել այդպիսի ամուսնության, քանի որ չի գնահատում իրեն և կարծում է, թե էլ ոչ ոք չի ցանկանա ամուսնանալ իր հետ: Երբեմն ամուսիններն իրենց հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքներից պահանջում են ավելի մեծ օժիտ կամ այլ վճարներ: Հաճախ հաշմանդամություն ունեցող կինն ընդունվում է որպես երկրորդ կին, կամ նրա հետ չեն վարվում այնպես, ինչպես լիարժեք կնոջ հետ: Եթե տղամարդը պահանջում է մեծ գումար կամ նվերներ կնոջ հաշմանդամություն ունեցողության դիմաց, նշանակում է, նա չի հարգում կնոջը և հետագայում այս կամ այն կերպ բռնություն կգործադրի նրա նկատմամբ :

</em>Սեռական հաճույք

Բնական է, որ կինն ուզում է կիսել սեռական հաճույքներն իր զուգընկերոջ հետ: Բայց երբեմն նա հաճույք չի ստանում սեռական հարաբերությունից: Դրան խանգարող բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Զուգընկերը հնարավոր էª չգիտակցի, որ կնոջ մարմինն այլ կերպ է արձագանքում սեռական փաղաքշանքներին: Կնոջը գուցե և սովորեցրած լինեն, որ պետք է սեռական հարաբերությունից ավելի քիչ հաճույք ստանա, քան տղամարդը, կամ չպետք է զուգընկերոջն ասի, թե իրեն ինչն է դուր գալիս: Կնոջ սահմանափակ հնարավորություները կարող են խոչընդոտ դառնալ սեռական հաճույք ստանալու հարցում: Հնարավոր է, որ սեռական հարաբերությանընթացքում անհրաժեշտլինի այնպիսի փոփոխություն կատարել, որ նրան հաճույք պատճառի, հատկապես, եթե կինը վերջերս է հաշմանդամություն ձեռք բերել: Եվ կանայք, և տղամարդիկ զգում են կիրք, բայց նրանց մարմիններն այլ կերպ են արձագանքում սեռական զգացողություններին ու փաղաքշանքներին: Նման զգացողություններից և շոյանքներից գրգռվում են, հատկապես, երբ դրանք երկարատև են: Տղամարդկանց գրգռվածությունն ավելի հեշտ է նկատել, քանի որ առնանդամը ենթարկվում է էրեկցիայի: Կնոջ մարմինը նույնպես գրգռվում է, բայց այն ավելի դժվար է նկատել: Ծլիկը կարծրանում է և կարող է ուռչել, սեռական շուրթերն ու հեշտոցի պատերը դառնում են զգայուն փաղաքշանքների նկատմամբ: Հեշտոցը խոնավանում է, արտադրվում է թափանցիկ, լպրծուն հեղուկ: Կրծքապտուկները նույնպես կարող են փքվել և դառնալ զգայուն: Եթե սեռական զգացողություններն ու փաղաքշանքները շարունակվում են, ապա լարվածությունը զարգանում է` հասնելով հաճույքի գագաթնակետին, և տեղի է ունենում օրգազմ: Այնուհետև օրգանիզմի էներգիան և լարվածությունը հետզհետե թուլանում են, կինը հանգստանում է և զգում գերհաճույք: Երբ տղամարդը հասնում է իր հաճույքի գագաթնակետին, առնանդամից կատարվում է սերմնաժայթքում (էրակուլյացիա): Օրգազմից հետո նրա մարմինը հանգստանում է, առնանդամը նույնպես թուլանում է:Գրեթե բոլոր կանայք կարող են հասնել օրգազմի, սակայն յուրաքանչյուր կնոջ մարմին և  նրա արձագանքները լինում են տարբեր: Այն կանայք, ում մարմնի ստորին հատվածում առկա են զգացողության խանգարումներ, ծլիկի վրա ավելի մեծ ճնշում և փաղաքշանքներ գործադրելուկարիք ունեն, երբեմն էլ, միաժամանակ, ճնշում հեշտոցի վրա` օրգազմի հասնելու համար: Նույնիսկ ողնաշարի վնասվածքով և մարմնի ստորին հատվածում զգացողություն չունեցող կանայք կարող են հասնելօրգազմի, բայց ունենալտարբեր զգացողություններ: Միանման չեն կանանց էրոգեն գոտիները: Ոմանք կարծում են, որ միայն սեռական օրգաններն ու կուրծքն են նրանց էրոգեն հատվածները, բայց կնոջ ձեռքերը, պարանոցը, դեմքը, որովայնը նույնպես կարող են զգայուն լինել, և դրանք փաղաքշելը հաճույք է պատճառում նրանց: Պարալիզացված և ողնաշարի վնասվածքով կանանց մարմնի այս հատվածները կարող են այնքան զգայուն դառնալ, որ  փաղաքշելիս օրգազմի հասնող հաճույք պատճառեն: Բոլոր զգայարանները` շոշափելիքի, հոտառության, լսողության, համի և տեսողության, կարևոր և գոհացնողմիջոցներեն` սեռական հաճույք ստանալու համար: Յուրաքանչյուր ոք` անկախ սեռիցև հաշմանդամությունից, կարևորում է այս զգացողությունները յուրովի: Կույր կնոջն անհրաժեշտ է շոշափելիքը, հոտառությունը և լսողությունը: Իսկ խուլ կնոջ համար շոշափելիքն ու տեսողությունեն սեռական հարաբերության ընթացքում հաճույք ստանալու ամենակարևոր զգայարանները: Կինը կարող է տեղեկանալ իր մարմնի զգայուն մասերի և օրգազմի հասնելու մասինªինքն իրեն շոշափելով, կամ էլ պետք է թույլ տա, որ զուգընկերն իմանա  ինչն է  իրեն հաճույք պատճառում: Սա կարող է օգտակար լինել հատկապես վերջերս  հաշմանդամ դարձած կանանց համար: Եթե զուգընկերը կարողանան գոհացնել կնոջը, ապա դա նրան ավելի բավարարված ու հաստատակամ կդարձնի:

Զրույց զուգընկերոջ հետ

Որոշ կանայք ամաչում են զրուցել իրենց ցանկությունների մասին: Դա բնական է, դուք կիրք եք զգում և ուզում եք ունենալ ձեզ հաճույք պատճառող հարաբերություն: Եթե մտադիր եք իրականացնել ձեր ցանկությունը, ապա օգտակար կլինի նախօրոք տվյալ անձի հետ սեռական ապահով հարաբերությունների մասին զրուցելը: Խոսեք նրա հետ ձեր սահմանափակ հնարավորությունների և այն մասին, թե ձեր մարմինն ինչպես կարձագանքի սեռական գրգիռներին: Երբեմն զուգընկերոջը մտահոգում է այն, որ սեռական հարաբերությունը կարող է վնասել հաշմանդամ կնոջըկամ վտանգավոր լինել համար:Սա երբեմն առաջացնում է ցանկության բացակայություն: Եթե զուգընկերներըզրուցում են սեռական հարաբերության մասին և գիտենª իրենց ինչն է հաճելի, ապա երկուսն էլ այդհարաբերություններիցմեծ բավականություն կստանան: Յուրաքանչյուր ոք ունի տարբեր ցանկություններ, իսկ դրանց տեղեկանալու համար պետք է զրուցել և փորձարկումներ կատարել: Անհրաժեշտ է զրուցել հետևյալ հարցերի շուրջ. • Որտե±ղ է ավելի հեշտ սեռահարաբերություն ունենալ, օր.` անկողնում, անվասայլակում, աթոռի վրա, թե հատակին: • Որ դիրքերն են անհարմարություններ պատճառում, և որո±նք են առավել հարմար: • Հաշմանդամությունն ինչպե±ս է ազդում ձեր մարմնի գործունեության վրա: • Ինչպես կարող եք հաճույք պատճառել ձեր զուգընկերոջը: • Եթե շուտ եք հոգնում, օրվա կամ շաբաթվա որ ժամանակահատվածում եք ավելի մեծ էներգիա ունենում: • Ինչն է ձեզ հաճույք, և ինչը տհաճություն պատճառում: Եթե զուգընկերը նաև ձեր խնամակալն է, ապա շատ կարևոր է զրուցել այն տարբեր ժամանակահատվածների մասին, որոնք միասին ենք անցկացրել:

 

Font+-
Contrast